Քարոզարշավի մեկնարկը «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը տվել է ընտանիքի անդամների հետ: Նա Facebook սոցիալական ցանցի ուղիղ հեռարձակմամբ տեսաուղերձ է հղել քաղաքացիներին: «Համոզված ենք, որ առաջիկայում մեզ շատ հետաքրքիր ժամանակ է սպասվում:
Ամեն ինչ կանեմ, որ քարոզարշավը ձեզ համար լինի հետաքրքիր ոչ միայն արկածային պահերով, այլև բովանդակությամբ»,- ասաց Նիկոլ Փաշինայնն ու ներկայացրեց քարոզարշավի առաջիկա ծրագրերը: «Վաղը ես պատրաստվում եմ Հանրային ռադիոյի եթերում ուղերձով հանդես գալ: Այսօր երեկոյան քարոզարշավի մեկնարկը կլինի, որի ժամանակ նաև դրամահավաք կիրականացվի: Ձեր ներկայությունը շատ կարևոր է: Եթե նույնիսկ դուք կարող եք 500 կամ 100 դրամ նվիրաբերել, պատկերացրեք, որ դա շատ կարևոր է: Իսկ մարտի 8-ին պատրաստվում ենք Մոսկվա կինոթատրոնի տարածքում հավաք իրականացնել:
Քարոզարշավի մեկնարկը տրված է: Հույս ունեմ, որ լավ կաշխատենք, իսկ ընտրությունների արդյունքներն էլ տրամադրությունը բարձրացնող և ապագայի նկատմամբ հավատը մեծանող կլինեն: Մեր առանցքային ուղերձը լինելու է հետևյալը՝ հուսահատության այս շղթայից ելք կա»,- եզրափակեց «Ելք» դաշինքի անդամը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը