Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն պատասխանել է Հոլանդիայի կառավարությանը
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պատասխանել է Հոլանդիայի կառավարությանը, որն անցանկալի էր համարել նրա՝ Հոլանդիա կատարվելիք քարոզչական այցը: Այս մասին հայտնում է թուրքական haberler.com-ը: «Ձեզնից ոչ ոք չի կարող արգելել մեզ, մենք որտեղ ցանկանանք, այնտեղ էլ կգնանք», ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը:
