ԱՄՆ հետախուզությունը չի բացառում 2016թ. ղարաբաղյան հակամարտության սրման հնարավորությունը։ Նման կարծիք է հնչել ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերի՝ նախօրեին ներկայացրած հաշվետվության մեջ։
Մասնավորապես նշվում է, որ «Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածությունը 2015թ. բարձր է մնացել։ Բաքվի կողմից ռազմական ներուժի մեծացումը Ադրբեջանում տնտեսական պայմանների անկման համադրությամբ մեծացնում է 2016թ. հակամարտության պոտենցիալ սրման հավանականությունը։ Բաքվում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրենց հավակնություններից հրաժարվելու ցանկության բացակայությունը եւ Հայաստանի կողմից իր վերահսկողության տակ գտնվող տարածքներից չհրաժարվելը կշարունակի բարդացնել խաղաղ կարգավորման գործընթացը»։
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը