Իրաքում լրագրող է ծանր վիրավորում ստացել
Քրդական Rojnews գործակալության լրագրողուհի Նուժիան Էրխանը գլխից վիրավորվել է, հայտնում է Vesti.ru-ն:Մարտի 3-ին Իրաքի հյուսիս-արևմուտքում բախումներ են տեղի ունեցել քրդերի դիմակայող 2 խմբերի միջև: Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները՝ Սինջարի շրջանում բախումները սկսվել են վաղ առավոտյան: Այստեղ էլ լրագրողը վիրավորվել է: Նրան վիրահատել են, սակայն բժիշկները նրա վիճակը ծանր են գնահատում:
