Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարն ընդունել է Լավրովի հրավերը
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը ընդունել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առաջիկա շաբաթներին Մոսկվա այցելելու հրավերը, նշված է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության կայքում, փոխանցում է Gazeta.ru-նՋոնսոնի՝ Մոսկվա այցը կընթանա վարչապետ Թերեզա Մեյի հայտարարած «համագործակցիր, բայց զգուշացիր» մոտեցման հունում: Ակնկալվում է, որ նախարարները կշոշափեն Սիրիայի և Ուկրաինայի հակամատությունների թեմաները:
