Սիրիայում գնահատել են Պալմիրային հասցված վնասները. տեսանյութ
Սիրիայի Հնությունների և թանգարանների դեպարտամենտի գլխավոր տնօրեն Մամուն Աբդուլքարիմը РИА Новости-ին ասել է, թե Սիրիական Պալմիրային հասցված վնասներն այնքան նշանակալի չեն, որքան ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման կողմից առաջին անգամ քաղաքի գրավման ժամանակ հասցված վնասը:
«Մենք սպասում էինք, որ ամեն ինչ վատ է լինելու: Կարծում ենք, որ հնարավորություն է ստեղծված այնտեղ սկսած աշխատանքն ավարտին հասցնելու համար», - ասել է նա:
Նախնական տվյալով՝ հնագույն ամֆիթատրոնի դիմային մասն է վնասվել, ինչպես նաև Տետրապիլոն ճարտարապետական համալիրի սյուները:
