Ռուսաստանը պատրաստ է շարունակել ԴԱԻՇ-ի դեմ պայքարը միայնակ. Պեսկով
Ռուսաստանը կշարունակի «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարը` անկախ այն բանից` այդ հարցի շուրջ ԱՄՆ-ի հետ գործարք կստորագրվի, թե ոչ: Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:«Մոսկվան այսպես թե այնպես շարունակում է»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Այդպիսով նա պատասխանել է հարցին, թե Ռուսաստանը պատրա՞ստ է միայնակ շարունակել ԴԱԻՇ-ի դեմ պայքարը։
