ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի վերսկսման միջոցը
Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ թվում է՝ եթե հիմա հրապարակվեն Վաշինգտոնում Սերգեյ Կիսլյակովի ունեցած կապերը, ԱՄՆ-ում կվերսկսվի Հյուսիսի և Հարավի միջև Քաղաքացիական պատերազմը»,- ասել է նա: Այս մասին գրում է Gazeta.ru-ն: Նշենք, որ ավելի վաղ Թրամփը պահանջել էր հետաքննություն անցկացնել Ռուսաստանի հետ ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսի կապերի առնչությամբ:
