Ադրբեջանի զինված ուժերը փորձել են գիշերով հարձակում գործել Արցախի պետական սահմանը պաշտպանող զինծառայողների նկատմամբ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռոբերտ Մելիքյանը 2016 թվականի մայիսից իրականացվող փաստահավաք առաքելության շրջանակներում ուսումնասիրել է նաև 2017 թվականի փետրվարի 24­-ին և 25-­ին Թալիշ գյուղի հրետակոծության, ինչպես նաև փետրվարի 24-­ի լույս 25­-ին գիշերը Արցախի պետական սահմանին տեղի ունեցած իրադարձությունները՝ որպես մարդու իրավունքների նոր կոպիտ խախտումների կատարմանն ուղղված փոխկապակցված իրադարձություններ: Ինչպես  տեղեկացրին Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, մարտի 2-­ին կատարվել է փաստահավաք այցելություն Թալիշ գյուղ, որի ընթացքում կատարվել է փաստերի անմիջական ուսումնասիրություն, ինչպես նաև իրականացվել են հարցազրույցներ վարչակազմի ներկայացուցիչների և Թալիշում բնակվող քաղաքացիական անձանց հետ: Հարցազրույց է իրականացվել նաև փետրվարի 24-­ի լույս 25­-ի գիշերը Արցախի պետական սահմանի Մարտունու հատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ՝ հիմնվելով փետրվարի 26-­ին հրապարակված տեսագրության վրա: Հարցազրույցն իրականացվել է Արցախի պաշտպանության բանակի՝ տեսավերահսկողություն իրականացնող սպայի հետ: Փաստահավաքության արդյունքում պարզվել է, որ փետրվարի 24­ի առավոտյան և հաջորդ օրը երեկոյան Թալիշ գյուղի ուղղությամբ ադրբեջանական կողմից արձակվել է ընդհանուր առմամբ շուրջ 15 արկ, որոնք պայթել են օդում և մահացու վտանգ ստեղծել գյուղում բնակվողների համար: Ընդ որում, արկերի հիմնական մասը պայթել է գյուղի կենտրոնում՝ դպրոցի շենքի մերձակայքում: Այլ կերպ՝ Ադրբեջանը կիրառել է ոչ ընտրողական զինատեսակ քաղաքացիական նշանակության օբյեկտի նկատմամբ: Փետրվարի 24-­ի լույս 25-­ին գիշերը Արցախի պետական սահմանի Մարտունու հատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ հարցազրույցի ընթացքում պարզվել է, որ Ադրբեջանի զինված ուժերը փաստացի փորձել են գիշերով հարձակում գործել Արցախի պետական սահմանը պաշտպանող զինծառայողների նկատմամբ: Նպատակին հասնելու դեպքում առկա էր մեծ հավանականություն, որ զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ կկատարվեին 2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում կատարված ռազմական հանցագործությունների հետ նույնաբնույթ վայրագություններ: Այդպիսի հավանականության մասին, ի թիվս այլոց, վկայում է Ադրբեջանական հասարակությունում հայատյացության շարունակական խորացման փաստը: Այսպես, փետրվարի 26­ից ի վեր ադրբեջանական օգտատերերը վերստին սկսեցին սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածել 2016թ. ապրիլյան պատերազմի ընթացքում Իսլամական պետության ոճով կատարված ռազմական հանցագործություններ պատկերող լուսանկարներ և տեսագրություններ՝ ինչպես մեր կողմից փաստագրված, այնպես էլ նոր ի հայտ եկած: Այսպես, նոր ի հայտ եկած տեսագրությունում պատկերված Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը փաստացի հնչեցնում է «ցեղասպանություն կատարելու» սպառնալիք (տեսագրության 0:24­0:42 վայրկյաններ): Ընդ որում, մեր կողմից արձանագրված բոլոր մեդիանյութերը համատարած ուղեկցվել են ակնհայտ հայատյացություն պարունակող մեկնաբանություններով: 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի թույլ տված վայրագության համակարգված դեպքերին միջազգային հանրությունը պատշաճ արձագանք և իրավական գնահատական դեռևս չի տրվել, որի արդյունքում ձևավորվել է Ադրբեջանի անպատժելիության ընկալում: Դա ինքնին հիմք է տալիս պնդելու, որ 2017 թվականի փետրվարի 24­-ին և 25­-ին արցախա­ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձությունները առերևույթ պատճառական կապի մեջ են 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների հետ:

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է փոխանցել Հայորդյաց տների սաներին «Նոր եմ վերադարձել Հայաստանից և իմ աչքերով եմ տեսել այն, ինչի մասին ԵԽԽՎ զեկույցի հեղինակները նախընտրել են լռել». Ռոբերտ Ամստերդամ (Տեսանյութ) «Եկեղեցին չի կարող զրկվել հասարակական նշանակության հարցերի շուրջ խոսելու բնական իրավունքից». Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի արձագանքը ԵԽԽՎ-ին Երևի պուլտով ասել են՝ Արցախի նախագահներից մեկն էլ Երեւանում նստի. Քոչարյանը Փաշինյանի խոսքերի մասին Հայաստանին անհրաժեշտ է վերականգնել հարաբերությունները ՀԱՊԿ-ում. Քոչարյան Զովունի-Եղվարդ ավտոճանապահին բшխվել են «Գազել»-ը ու «Nissan Tiida»-ն․ կան վիրшվորներ Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն ԵԱՏՄ-ի առևտուրը Արևմուտքի հետ նվազել է մինչև 18% «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը 14-ամյա աղջկա հանդեպ սեռական ոտնձգությունը չի բացահայտվել Թրամփը Պեկին կատարած այցի ժամանակ Սի Ծինփինից օգնություն չի խնդրել Իրանի հարցում. Ռուբիո Արցախը հանձնել եք, հիմա ի՞նչն եք հանձնելու, որ չգնամ այդտեղ բնակվեմ. արցախցի կինը՝ Փաշինյանին Իրաքը ֆինանսավորման նպատակով դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին. Reuters Իրանի ժողովուրդը ցույց տվեց, որ դժվարությունների հաղթահարման ուղին անցնում է ազգային համերաշխության միջով. Փեզեշքիան Իրանական կողմի հետ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման հարցերն են քննարկվել Քրիստոս մեր Եկեղեցու մեջ, մեր ժողովրդի խաչակիր ճանապարհի մեջ, Սուրբ Էջմիածնի անլռելի զանգերի մեջ Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի դեմ հնարավոր ռազմագործողությունների վերսկսմանը Հնդիկ բանվորները բողոքի ակցիա են արել Իջևանում, մեկին ձերբակալել են BMW-ն Դավթաշենում կոտրել է սյունն ու ծառը, բախվել տան պատուհանին և կողաշրջված ընկել դարպասի մոտ Ստի բեռից չազատվեցիք, թեև վերջին հնարավորությունն ունեիք․ Բագրատ Սրբազանը՝ ՔԿ նախագահին և դատախազին Փաշինյանն այսօր փաստացի խոստովանեց, որ հայրս պատանդ է, ինչպես և մյուսները. Դավիթ Իշխանյանի որդի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am