Հայտնաբերել են ԴԱԻՇ-ի ստորգետնյա մարզական ճամբար
Իրաքի կառավարական ուժերը հայտնաբերել են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայիններին պատկանող ստորգետնյա ուսումնամարզական ճամբար, որը կառուցվել է երկաթուղային թունելում։ Այս մասին հայտնում է Times պարբերականը՝ նշելով, որ այն գտել են Մոսուլից ոչ հեռու: Ինչպես նշվում է՝ անվտանգության ուժերը մտել են գրոհայինների կողմից լքված թունելը՝ քաղաքի օդանավակայանի վրա հարձակման նախապատրաստման ժամանակ։
