Հաջողությամբ փորձարկել են C-300 համակարգերը
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, իրանական Tansim գործակալությունը հայտնել է,որ Ռուսաստանի կողմից Իրանին մատակարարված C-300 զենիթահրթիռային համակարգերն առաջին հաջողված փորձարկումն է անցել «Դամավանդ» անունը կրող զորավարժությունների ընթացքում: Իրանի բարձրագույն ռազմական ղեկավարությունը հետևել է զորավարժությունների ընթացքին: Իրանը տիրապետում է C-300-ի չորս դիվիզիոնի: Պայմանական հակառակորդը հաջողությամբ վերացվել է:
