Որտեղ կհանգրվանեն ՀՀԿ-ի ինտելեկտուալները

«ժողովուրդ» թերթը գրում է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխանությունը պատկանում է ՀՀԿ-ին, ու նրա բոլոր պատգամավորները կիսում են վարվող քաղաքականության պատասխանատվությունը եւ այս ընտրություններում էլ հավակնում են կրկին իշխանություն ունենալ, «Ժողովուրդը» շարունակում է անդրադարձը 5 տարի օրենսդիր մարմնի անդամ լինելու բերկրանքը վայելած ՀՀԿ-ականների, մասնավորապես Արտակ Դավթյանի, Արտակ Զաքարյանի ու Հովհաննես Սահակյանի գործունեությանը: Արտակ Դավթյանի խորհրդարանական գործունեությունը մեկնարկել է 2007թ., երբ նա Աժ-ում հայտնվեց ՀՀԿ համամասնական ցուցակով: Նախկինում Դավթյանը աշխատել էր տարբեր պաշտոններում, այդ թվում՝ ՀՀ էներգետիկայի փոխնախար (2003-2004): 5-րդ գումարման խորհրդարանում Դավթյանը գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է: Այս ընտրություններում նա ՀՀԿ-ի ցուցակում զբաղեցնում է 37-րդ հորիզոնականը: Տպավորիչ է Արտակ Դավթյանի խորհրդարանական գործունեությունը, հիշատակելի է հատկապես 2015թ. սահմանադրական փոփոխություններից առաջ «Նույնականացման քարտերով քվեարկելու թույլտվության» օրինագիծը, որն այնքան էլ համահունչ չէր կեղծիքներից խուսափելու մասին իշխանության հռետորաբանությանը: Այս առումով ամենեւին էլ զարմանալի չէ, որ Դավթյանը կողմ է քվեարկել խորհրդարանում ներկայացված օրինագծերի բացարձակ մեծամասնությանը` ավելի քան 95 տոկոս: Այս ընթացքում նա դեմ է եղել լոկ 9 անգամ, ձեռնպահ՝ 2, 26 անգամ հրաժարվելով քվեարկությունից՝ ՀՀԿ-ական պատգամավորը բացակայել է ընդամենը 6 նիստերից: Դրա հետ մեկտեղ նա ակտիվորեն պաշտպանել է իշխանության տարատեսակ նախաձեռնությունները՝ 20 անգամ հանդես գալով հարցապնդումներով, 17 անգամ էլ ելույթ ունենալով ՀՀ ԱԺ ամբիոնից: Ի դեպ, Դավթյանը հետեւողականորեն կողմ է քվեարկել բոլոր աղմկահարույց օրինագծերին, այդ թվում` «1000 դրամների օրինագիծ»-ին, «ԱԺ կանոնակարգ-օրենք»-ին, «Կուսակցությունների մասին օրենք»-ին եւ այլն: Իսկ ինչ վերաբերում է Դավթյանի քաղաքական-կուսակցական գործունեությանը, ապա այստեղ անակնկալներ չկան: Նա նույնպես անվերապահորեն պաշտպանում է Սերժ Սարգսյանի քաղաքականությունը: Հիշարժան է 2015թ. փետրվարին Գագիկ Ծառուկյանի դեմ արշավանքի շրջանում Դավթյանի մեկնաբանությունը. «Համակարգը ծնում է նմանատիպ հրեշ, մարդ, ով ձեւացել է կեղծ բարերար, կեղծ փրկիչ: Տարիներ շարունակ մենք իրերը չէինք կոչում իրենց անուններով: Գագիկ Ծառուկյանի խոսքերը որեւէ տրամաբանության մեջ չեն տեղավորվում եւ դժվար էլ տեղավորվեն: ՀՀ նախագահը նշեց այդ մասին: Եթե մարդը ընկալման հետ խնդիր ունի, ապա ինչի՞ մասին է խոսքը»: Իսկ այսօր թեեւ Դավթյանը չի կրկնում նույն ձեւակերպումները, սակայն չի հրաժարվում իր բառերից ու պնդում է, որ վերոնշյալ խոսքերը ժամանակի իրադարձություններին համահունչ են եղել, եւ այդ առումով ոչինչ չի փոխվել: Արտակ Զաքարյանը ՀՀԿ-ի շարքերն է անցել դեռեւս Անդրանիկ Մարգարյանի ղեկավարության շրջանում, 2006թ. դարձել ՀՀԿ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար, 2007-2008թթ.` ՀՀԿ արտաքին կապերի պատասխանատու: 2008-2009թթ. նա աշխատել է որպես ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, իսկ պաշտոնը թողել այդժամ ՀՀԿ համամասնական ցուցակով մանդատ ստանալու պատճառով: Նա ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն է, որը պաշտպանում է իշխանության եւ մասնավորապես Սերժ Սարգսյանի բոլոր քայլերը, այդ թվում եւ արտաքին քաղաքականության բնագավառում: ՀՀԿ-ական պատգամավորը ժամանակին նույնպես հանդես եկավ ԵԱՏՄ-ին միանալու Սերժ Սարգսյանի գիշերային որոշման օգտին: Քանիցս արդարացնելով ԵԱՏՄ մտնելու որոշումն ու շեշտելով դրա օգտակարությունը` Զաքարյանը չի խորշում նաեւ պնդելուց, որ միության շրջանակներում գոյություն ունեցող խնդիրները արագ չեն կարող լուծվել, եւ Հայաստանը դեռ պետք է սպասի ԵԱՏՄ-ի օգուտները ստանալու համար: Զաքարյանի խորհրդարանական գործունեությունը գերազանցապես առնչվում է արտաքին հարաբերություններին, ինչը, սակայն, նրան չի խանգարում կողմ քվեարկել իշխանության օրինագծերին: ԱԺ նիստերի ժամանակ Ա. Զաքարյանը կողմ է քվեարկել 876 անգամ, դեմ` 6 եւ 2 անգամ էլ ձեռնպահ: 4 անգամ հրաժարվելով քվեարկություններից` Զաքարյանը բացակայել է 76 նիստերից: Դրա հետ մեկտեղ ԱԺ ամբիոնին մոտեցել է 18 անգամ, հարցերով հանդես եկել 27: 2017թ. խորհրդարանական ընտրություններում Զաքարյանը ՀՀԿ ցուցակի 22-րդ համարն է, եւ քիչ հավանական է, որ չհայտնվի գալիք ԱԺ-ում: Հովհաննես Սահակյանը պետական համակարգում կոփված ՀՀԿ-ականներից է, որը 2004-2005թթ. եղել է ՀՀ կառավարությանն առընթեր hարկային պետական ծառայության պետի օգնական, 2005-2009թթ.` ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, այնուհետեւ վերահսկողության վարչության պետ եւ այլն: 2009թ. նա պատգամավոր դարձավ ՀՀԿ համամասնական ցուցակով: Իսկ ահա 2012թ. խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ ցուցակում 114-րդ համարն էր, ինչը չխանգարեց նրան կրկին պատգամավոր դառնալ: Խորհրդարանում Սահակյանը բազմաթիվ պաշտոններ է զբաղեցրել, որոնց թվում՝ ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀ ԱԺ էթիկայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: ՀՀԿ պատգամավորը արդեն իսկ խոստովանել է, որ ընտրություններից հետո աշխատանքի է անցնելու գործադիր իշխանությունում: Նա իր խորհրդարանական աշխատանքը համարում է անհրաժեշտ հիմք, որպեսզի շարունակի իր կուսակցությանը ծառայել արդեն կառավարությունում: Այս առումով հետաքրքիր է, որ Սահակյանը Աժ-ում կողմ է քվեարկել 932 անգամ, դեմ` 9, ձեռնպահ` 1, 16 անգամ չքվեարկելով հանդերձ` նա բացակայել է միայն 5 նիստերից, Աժ-ում հարցապնդումներով հանդես եկել 9 անգամ, ամբիոնից խոսել 21 անգամ: Ի դեպ, պարզվեց՝ Սահակյանի գործունեությունը Սերժ Սարգսյանը բարձր է գնահատում, քանզի նրան վերջերս պարգեւատրեց Մխիթար Գոշ մեդալով` «Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին եւ օրինաստեղծ գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար»: Եվ չնայած սրան՝ Ս. Սարգսյանը հարմար գտավ տեսնել Հովհաննես Սահակյանին ցուցակի միայն 45-րդ տեղում:

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է փոխանցել Հայորդյաց տների սաներին «Նոր եմ վերադարձել Հայաստանից և իմ աչքերով եմ տեսել այն, ինչի մասին ԵԽԽՎ զեկույցի հեղինակները նախընտրել են լռել». Ռոբերտ Ամստերդամ (Տեսանյութ) «Եկեղեցին չի կարող զրկվել հասարակական նշանակության հարցերի շուրջ խոսելու բնական իրավունքից». Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի արձագանքը ԵԽԽՎ-ին Երևի պուլտով ասել են՝ Արցախի նախագահներից մեկն էլ Երեւանում նստի. Քոչարյանը Փաշինյանի խոսքերի մասին Հայաստանին անհրաժեշտ է վերականգնել հարաբերությունները ՀԱՊԿ-ում. Քոչարյան Զովունի-Եղվարդ ավտոճանապահին բшխվել են «Գազել»-ը ու «Nissan Tiida»-ն․ կան վիրшվորներ Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն ԵԱՏՄ-ի առևտուրը Արևմուտքի հետ նվազել է մինչև 18% «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը 14-ամյա աղջկա հանդեպ սեռական ոտնձգությունը չի բացահայտվել Թրամփը Պեկին կատարած այցի ժամանակ Սի Ծինփինից օգնություն չի խնդրել Իրանի հարցում. Ռուբիո Արցախը հանձնել եք, հիմա ի՞նչն եք հանձնելու, որ չգնամ այդտեղ բնակվեմ. արցախցի կինը՝ Փաշինյանին Իրաքը ֆինանսավորման նպատակով դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին. Reuters Իրանի ժողովուրդը ցույց տվեց, որ դժվարությունների հաղթահարման ուղին անցնում է ազգային համերաշխության միջով. Փեզեշքիան Իրանական կողմի հետ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման հարցերն են քննարկվել Քրիստոս մեր Եկեղեցու մեջ, մեր ժողովրդի խաչակիր ճանապարհի մեջ, Սուրբ Էջմիածնի անլռելի զանգերի մեջ Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի դեմ հնարավոր ռազմագործողությունների վերսկսմանը Հնդիկ բանվորները բողոքի ակցիա են արել Իջևանում, մեկին ձերբակալել են BMW-ն Դավթաշենում կոտրել է սյունն ու ծառը, բախվել տան պատուհանին և կողաշրջված ընկել դարպասի մոտ Ստի բեռից չազատվեցիք, թեև վերջին հնարավորությունն ունեիք․ Բագրատ Սրբազանը՝ ՔԿ նախագահին և դատախազին Փաշինյանն այսօր փաստացի խոստովանեց, որ հայրս պատանդ է, ինչպես և մյուսները. Դավիթ Իշխանյանի որդի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am