Էրդողանը մեղադրել է Գերմանիային
Interfax-ը հայտնում է,որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատություն է հասցեագրել Գերմանիային՝ ահաբեկչության դեմ պայքարի հարցով։ «Նրանք պետք է դատարանի առաջ կանգնեն ահաբեկչության աջակցման ու հովանավորման համար»,-ասել է Թուրքիայի առաջնորդը: Դրանից առաջ նա Թուրքիայում ձերբակալված թուրքական ծագմամբ գերմանացի լրագրող Դենիզ Յուջելին անվանել էր «գերմանական գործակալ»։
