Երևանը չի պատրաստվում թույլտվություն հայցել «Իսկանդերը» կիրառելիս

Հայկական ժամանակը գրում է.«Երբ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «ՌԻԱ նովոստի»–ին ասաց, որ «Իսկանդեր» հրթիռահրետանային համալիրները և դրանք կիրառելու որոշումը պատկանում է Հայաստանի Զինված ուժերին, ռուսաստանցի անկախ, կիսանկախ և ոչ անկախ վերլուծաբանները մեկը մյուսի հետևից կասկածի տակ դրեցին այդ հայտարարությունը։ Մինչ այդ նրանք ղարաբաղյան ճակատում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման վտանգ էին կանխատեսում։ Դրանից հետո կանխատեսումները փոխվեցին, պարզվեց, որ չկան նախադրյալներ այնպիսի մասշտաբային առճակատման համար, որը հայկական կողմին բալիստիկ հրթիռ արձակելու հիմքեր կտան։ Ոմանք ուղղակի, ոմանք անուղղակի վրդովմունք էին արտահայտում, չթաքցնելով, որ ռուսական ականջին հաճելի չեն Երևանից հնչող այդօրինակ համարձակ հայտարարությունները։ Սույն հայտարարությունը համարձակ է համարվում, որովհետև ՌԴ-ն «Իսկանդերները» Հայաստան է ուղարկել՝ համոզմունքով, որ հրթիռ արձակել-չարձակելու որոշումը միևնույն է, ինքն է կայացնելու։ Մոսկվան այդպես է արդարացել նաև ադրբեջանցի բարեկամների հետ զրույցներում։ Եվ հանկարծ Հայաստանի պաշտպանության երիտասարդ նախարարը, որն անգամ բանակում կարգին չի ծառայել, ամենայն հանգստությամբ և ինքնավստահությամբ հայտարարում է, թե Հայաստանը կորոշի, երբ և որ ուղղությամբ արձակել «Իսկանդեր» հրթիռները։ Ռազմավարական դաշնակցի ցասումը մեծ է։ Կրեմլի արձագանքը Սարգսյանի հայտարարությանը լավագույնս ներկայացրել էր քաղաքագետ Վադիմ Դուբնովը «168.am»–ի հարցազրույցում։ Հարցին՝ պաշտոնական Երևանը կարո՞ղ է «Իսկանդերը» կիրառել առանց Մոսկվայի հետ համաձայնեցնելու, նա պատասխանել էր. «Այս դեպքում «համաձայնեցում» բառը բավականին նուրբ որակում է, քանի որ խոսք է լինելու թույլտվություն խնդրելու մասին»։ Եթե միայն Վիգեն Սարգսյանի հայտարարությունով ամեն ինչ ավարտվեր, դեռ կարելի էր մեկնաբանել, թե նոր նախարար է, անփորձ է, չգիտի՝ ինչ կարելի է ասել, ինչ՝ ոչ։ Բայց նախօրեին կրկին ռուսական հարթակից այս անգամ Բակո Սահակյանը շեշտեց, որ «Իսկանդերները» գտնվում են ՀՀ տրամադրության տակ, անեն ռազմաքաղաքական հավասարակշռությունը և տարածաշրջանի կայունությունն ապահովող նշանակություն։ Նրան էլ հաջորդեց Սերժ Սարգսյանը։ «Եթե Ադրբեջանը շարունակի նույն ոգով և իրավիճակը հասցնի պատերազմականի, ապա Արցախի ժողովրդի անվտանգությանն ապահովելու համար մենք մեկ վայրկյան անգամ կանգ չենք առնի կիրառելու մեր զինանոցում եղած բոլոր հնարավորությունները».– երեկ ԱԳ նախարարությունում ասաց նա։ Սարգսյանը չարտաբերեց «Իսկանդեր» բառը, բայց խոսեց հենց դրա մասին։ Մեր զինանոցում եղած բոլոր հնարավորություններից ամենանշանակալին բալիստիկ հրթիռային այդ համակարգերն են. որ վերջին շքերթի ժամանակ պտույտ էին կատարում Հանրապետության հրապարակով հանդիսավարի ցնծալի, անհոդաբաշխ բացականչությունների ներքո։ Ընդ որում, Սարգսյանը նաև հստակեցրեց, որ տրամադրված չէ համակարգերը կիրառելուց առաջ ինչ-որ մեկին զանգել՝ համաձայնեցնելու կամ թույլտվության վերցնելու համար։ Դրանք ժամանակ պահանջող գործողություններ են, մինչդեռ նա հայտարարեց. «Մեկ վայրկյան անգամ կանգ չենք առնի կիրառելու....»։ Իսկ այն հանգամանքը, որ սա ասվեց տարբեր երկրներում Հայաստանի դեսպանների և հյուպատոսների առաջ, նշանակում է, որ Երևանն իր վճռականության մասին տեղյակ է պահում ոչ միայն ՌԴ-ին և Ադրբեջանին, այլև աշխարհի տարբեր երկրներին, այդ թվում նրանց, որոնք պետք է, որ շահագրգռված լինեն այս տարածաշրջանի կայունությամբ»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է փոխանցել Հայորդյաց տների սաներին «Նոր եմ վերադարձել Հայաստանից և իմ աչքերով եմ տեսել այն, ինչի մասին ԵԽԽՎ զեկույցի հեղինակները նախընտրել են լռել». Ռոբերտ Ամստերդամ (Տեսանյութ) «Եկեղեցին չի կարող զրկվել հասարակական նշանակության հարցերի շուրջ խոսելու բնական իրավունքից». Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի արձագանքը ԵԽԽՎ-ին Երևի պուլտով ասել են՝ Արցախի նախագահներից մեկն էլ Երեւանում նստի. Քոչարյանը Փաշինյանի խոսքերի մասին Հայաստանին անհրաժեշտ է վերականգնել հարաբերությունները ՀԱՊԿ-ում. Քոչարյան Զովունի-Եղվարդ ավտոճանապահին բшխվել են «Գազել»-ը ու «Nissan Tiida»-ն․ կան վիրшվորներ Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն ԵԱՏՄ-ի առևտուրը Արևմուտքի հետ նվազել է մինչև 18% «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը 14-ամյա աղջկա հանդեպ սեռական ոտնձգությունը չի բացահայտվել Թրամփը Պեկին կատարած այցի ժամանակ Սի Ծինփինից օգնություն չի խնդրել Իրանի հարցում. Ռուբիո Արցախը հանձնել եք, հիմա ի՞նչն եք հանձնելու, որ չգնամ այդտեղ բնակվեմ. արցախցի կինը՝ Փաշինյանին Իրաքը ֆինանսավորման նպատակով դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին. Reuters Իրանի ժողովուրդը ցույց տվեց, որ դժվարությունների հաղթահարման ուղին անցնում է ազգային համերաշխության միջով. Փեզեշքիան Իրանական կողմի հետ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման հարցերն են քննարկվել Քրիստոս մեր Եկեղեցու մեջ, մեր ժողովրդի խաչակիր ճանապարհի մեջ, Սուրբ Էջմիածնի անլռելի զանգերի մեջ Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի դեմ հնարավոր ռազմագործողությունների վերսկսմանը Հնդիկ բանվորները բողոքի ակցիա են արել Իջևանում, մեկին ձերբակալել են BMW-ն Դավթաշենում կոտրել է սյունն ու ծառը, բախվել տան պատուհանին և կողաշրջված ընկել դարպասի մոտ Ստի բեռից չազատվեցիք, թեև վերջին հնարավորությունն ունեիք․ Բագրատ Սրբազանը՝ ՔԿ նախագահին և դատախազին Փաշինյանն այսօր փաստացի խոստովանեց, որ հայրս պատանդ է, ինչպես և մյուսները. Դավիթ Իշխանյանի որդի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am