Դեմ են արտահայտվել Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի այցին
RIA Novosti-ն հայտնում է,որ Նիդերլանդների կառավարությունը դեմ է արտահայտվել Թուրքիայում սպասվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շուրջ Ռոտերդամում նախատեսված քարոզչական հանրահավաքի անցկացմանը: Թուրքական ասոցացիայի Նիդերլանդների ներկայացուցիչը հայտնել էր, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նախատեսում է մարտի 11-ին այցելել Ռոտերդամ և մասնակցել կայանալիք հանրաքվեին, որի նպատակն է Թուրքիայի քաղաքացիություն ունեցող նիդերլանդցիների շրջանում սահմանադրական փոփոխությունների «այո» թևի պաշտպանությունը: Հոլանդիայի կառավարությունը անցանկալի է համարել քարոզչական նպատակով Չավուշօղլուի այցը Հոլանդիա:
