Brexit-ի համար 60 մլրդ եվրոյի վճարումից խուսափելու միջոց են գտել
The Times-ը հայտնում է,որ Մեծ Բրիտանիայի կառավարության իրավաբանները եզրակացրել են, որ երկիրն ունի իրավունք չվճարելու նախկինում սահմանված 60 մլրդ եվրո գումարը ԵՄ կազմից թագավորության դուրս գալու համար։ Համաձայն եզրակացության՝ չկա օրենք կամ պայմանագիր, որը կարող է ստիպել Մեծ Բրիտանիային վճարել այդ գումարը, հետևաբար՝ Բրյուսելը չունի դրա համար իրավական հիմք։ «Մտածեք այդ մասին ինչպես գոլֆի ակումբի կանոնների մասին։ Երբ հեռանում ես ակումբից, պարտավոր չես շարունակել վճարել»,-ասել է թերթի աղբյուրը։
