«Սահմանադրական դատարանի դատավոր Կիմ Բալայանի որդու՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Դավիթ Բալայանին հրազենային վիրավորում հասցնելու դեպքի առնչությամբ քրեական գործի հարուցումը մերժվել է։
Այս մասին Hayeli.am-ը տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ հրազենային վնասվածքով հիվանդանոց էր տեղափոխվել դատավորը։ Չնայած շրջանառվող տեղեկություններին, թե կրակոցը կապված է եղել իր մասնագիտական գործունեության հետ, սակայն Բալայանը հայտարարել էր, որ որսի ժամանակ ինքն է անզգուշությամբ ոտքին կրակել։
«Նյութերի նախապատրաստմամբ պարզվել ու հիմնավորվել է, որ Դավիթ Բալայանը մարմնական վնասվածք ստացել է իր անզգուշության հետեւանքով, ուստի նրա արարքում բացակայում է հանցագործության դեպքը։ Քրեական գործ հարուցելը մերժվել է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի առաջին մասին առաջին կետով»,-ասացին Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։
Սեդա Ղուկասյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը