Մերկելը կմեկնի Վաշինգտոն
Интерфакс-ը՝ հղում կատարելով Sueddeutsche Zeitung-ին հայտնում է,որ Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը հայտարարել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդիպում է ունենալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ մարտի կեսերին: Աղբյուրի տեղեկություններով՝ Մերկելի ու Թրամփի հանդիպումը ծրագրված է մարտի 14-ին Վաշինգտոնում: Տեղեկությունը հաստատել են նաև Սպիտակ տանը: Հանդիպումը կդառնա առաջինը երկու երկրների ղեկավարների համար՝ Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո:
