Լե Պենին դատարան են կանչել
AFP-ն՝ հղում անելով քննությանը մոտ աղբյուրներին հայտնում է,որ Ֆրանսիայի ուլտրաաջ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Մարին Լե Պենը դատարան է կանչվել կեղծ աշխատողներ վարձելու գործի շրջանակում։ Լե Պենը նամակով տեղեկացրել է, որ չի պատասխանի ծանուցմանը մինչ նախընտրական արշավի ավարտը։ Մարին Լե Պենին մեղադրում են նրանում, որ նա իր կուսակցության աշխատակիցներին նշանակել է խորհրդարանական օգնականներ և վճարել նրանց աշխատավարձեր Եվրախորհրդարանի բյուջեից, մինչդեռ այդ մարդիկ փաստացի աշխատանք չեն իրականացրել Եվրախորհրդարանի գծով։
