Արգելել ամուսնությունները ներգաղթյալների միջև
Lenta.ru-ն՝ հղում անելով փաստաթղթին հայտնում է,որ Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր Ժակ Միյարը երկրի արդարադատության նախարարություն է ուղարկել առաջարկ՝ արգելելու ամուսնություններն անօրինական ներգաղթյալների միջև։ «Ամուսնությունը դասվում է մարդու հիմնական իրավունքների թվին, ինչը ճանաչվում է շատ միջազգային կոնվենցիաներով…սակայն չի կարելի թույլ տալ ամուսնություն կնքել ֆրանսիական հողում առանց նրանց անձը հաստատող փաստաթղթերի իսկությունը հաստատելու հնարավորության: Փախստականների միջև ամուսնական միությունների կնքումը կարող է հանգեցնել անվերահսկելի միգրացիայի։ Բացի այդ, հնարավոր չէ ստուգել այդ մարդն այլ անձի հետ ամուսնացած եղե՞լ է թե՞ ոչ։ «Եվ դա կսրի հարաբերություններն այլ երկրների հետ»,ասված է պատգամավորի առաջարկում։
