«Հայկական Ժամանակ»-ին ոստիկանությունից հայտնել են, որ քննություն չի սկսել Հովհաննես Ղազարյանի (Գազի Հովո) որդու՝ Վիլենի և Արգամ Աբրահամյանի ընկերոջ՝ Գոռ Նազարյանի միջև այս շաբաթ տեղի ունեցած ծեծի դեպքի առիթով։
«Փաստորեն, իրավապահ մարմիններն ամեն ինչ անում են այդ դեպքը կոծկելու համար։ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի ընկերոջ Գազի Հովոյի որդու միջև ծեծկռտուքը տեղի է ունեցել ապրիլյան ընտրությունների շրջանակում։ Ղազարյաններն ու իրենց թիմակիցները աշխատում են «Ավշարի» սեփականատեր Արայիկ Գրիգորյանի համար։ Իսկ Արգամ Աբրահամյանն առաջադրվել է իր աներոջ «Ծառուկյան դաշինքով»։ ՀԺ-ի տեղեկություններով՝ Ղազարյանների ու Գրիգորյանների միջև քավոր-սանիկային կապ կա։ ՀԺ-ն փորձել է մեկնաբանություն ստանալ Գազի Հովոյից, բայց վերջինս չի ցանկացել խոսել՝ նշելով, որ դրա ժամանակը չէ, զբաղված է», - գրել է թերթը։
Թերթը հիշեցրել է, որ Հ. Ղազարյանի և նախկին վարչապետ Հ. Աբրահամյանի միջև խորը թշնամական հարաբերություններ են եղել, բայց նրանք հաշտվել են Արտաշատի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, երբ Ղազարյանն ինքնաբացարկ է հայտնել։ Բայց այս ընտրությունները հին թշնամանքը նորից է սրել։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը