Մարտեր Դոնբասում․ կան զոհեր եւ վիրավորներ
Ուկրաինական Корреспондент-ը հայտնում է,որ վերջին քսանչորս ժամվա ընթացքում ավելի քան 116 անգամ խախտվել է հրադադարի ռեժիմը Դոնբասի հակամարտության գոտում:Հիմնական ուղղություններն են եղել Մարիուպոլը, որտեղ նույնիսկ «Գրադ» համակարգ է կիրառվել, Վադյանոյի շրջանը, Կրասնոգորովկան, Նովոտրոիցկը եւ Գնուտովոն: Կա զոհ և վիրավորներ: Աշխարհազորայինները կիրառել են նաեւ մեծ կալիբրի զինատեսակներ, դիրքեր դուրս բերել ծանր տեխնիկա եւ զրահամեքենաներ: Ինքնահռչակ հանրապետությունների զինուժը եւս ունի կորուստներ:
