Պատգամավորի փեսային բերման են ենթարկել.Հրապարակ

hraparak.am-ը գրում է. Այսօր՝ ժամեր առաջ Արտաշատի մարզային վարչություն են բերման ենթարկել «Ծառուկյան դաշինքի» թեկնածու Արգամ Աբրահամյանի բարեկամին՝ Խաչիկ Հովհաննիսյանին, վերջինը Հովիկ Աբրահամյանի մորաքրոջ թոռ, ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանի փեսան է։ Հիշեցնենք, որ Կարինե Պողոսյանը, Հովիկ Աբրահամյանի քային հետեւելով, եւս լքեց ՀՀԿ-ն եւ հիմա «Ծառուկյան դաշինքի» ցուցակի երկրորդ տասնյակում է։ «Մի քանի ոստիկանության մեքենաներով բերման են ենթարկել փեսային, իբր մի քանի օր առաջ կտրել է մարզային ոստիկանապետի մեքենայի առջեւ։ Ես համոզված եմ, որ այդ ամենը քաղաքական ենթատեքստ ունի, որի հետեւում, պաշտոնապես հայտարարում եմ, որ կանգնած է մարզային ոստիկանության վարչության պետ Սեւան Քոչարյանը; Ինչ է թե նա Արգամ Աբրահամյանի ընկերն է եւ կարող է ակտիվություն դրսեւորել», -ասաց Կարինե Պողոսյանը, ապա հավելեց նաեւ, որ բերման ենթարկողները «միամտաբար» ասել են նաեւ, որ հրահանգ են կատարել. «Ավելին ասեմ, վերջին ժամանակներս «Ծառուկյան դաշինքի» թեկնածուների աջակիցների շրջանում նմանատիպ բազում դեպքեր են գրանցվում, այսօր արդեն համբերության բաժակը լցվել է։ Նախկինում էլ դաշինքի ակտիվիստներին են բերման ենթարկում, վախացնում, պետական համակարգում աշխատողներին են հեռացնում եւ այլ շատ դեպքեր, որոնց մասին կխոսեմ առաջիկայում»։ Հետաքրքրվեցինք` որպես պատգամավոր՝ Պողոսյանը պարզաբանում պահանջե՞լ է Սեւան Քոչարյանից․«Ոչ, չեմ հասցրել, բայց այսօր պիտի խնդրեմ մեր ոստիկանապետ Գասպարյան Վովային, որին շատ հարգում եմ, որ ուշադրություն դարձնի Արարատի մարզին, որտեղ տիրում է մի ուրիշ կարգի գործելաոճ։ Գասպարյանի մարզային խորհրդակցությունից հետո այստեղ համապատասխան հետեւություններ չարեցին, եթե չասեմ, որ հակառակը փոխեցին իրենց գործելաոճը։ Մարզային ոստիկանապետը ցուցաբերում է հայ ոստիկանին ոչ հարիր պահվածք»։ Պողոսյանը հայտնեց, որ փեսային մի քանի ժամ ոստիկանական բաժանմունքում պահելուց հետո ազատ են արձակել․«Արձանագրություն են կազմել մարդու վրա չեղած բանի համար եւ ասում են հրահանգ ենք կատարել»:

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է փոխանցել Հայորդյաց տների սաներին «Նոր եմ վերադարձել Հայաստանից և իմ աչքերով եմ տեսել այն, ինչի մասին ԵԽԽՎ զեկույցի հեղինակները նախընտրել են լռել». Ռոբերտ Ամստերդամ (Տեսանյութ) «Եկեղեցին չի կարող զրկվել հասարակական նշանակության հարցերի շուրջ խոսելու բնական իրավունքից». Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի արձագանքը ԵԽԽՎ-ին Երևի պուլտով ասել են՝ Արցախի նախագահներից մեկն էլ Երեւանում նստի. Քոչարյանը Փաշինյանի խոսքերի մասին Հայաստանին անհրաժեշտ է վերականգնել հարաբերությունները ՀԱՊԿ-ում. Քոչարյան Զովունի-Եղվարդ ավտոճանապահին բшխվել են «Գազել»-ը ու «Nissan Tiida»-ն․ կան վիրшվորներ Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն ԵԱՏՄ-ի առևտուրը Արևմուտքի հետ նվազել է մինչև 18% «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը 14-ամյա աղջկա հանդեպ սեռական ոտնձգությունը չի բացահայտվել Թրամփը Պեկին կատարած այցի ժամանակ Սի Ծինփինից օգնություն չի խնդրել Իրանի հարցում. Ռուբիո Արցախը հանձնել եք, հիմա ի՞նչն եք հանձնելու, որ չգնամ այդտեղ բնակվեմ. արցախցի կինը՝ Փաշինյանին Իրաքը ֆինանսավորման նպատակով դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին. Reuters Իրանի ժողովուրդը ցույց տվեց, որ դժվարությունների հաղթահարման ուղին անցնում է ազգային համերաշխության միջով. Փեզեշքիան Իրանական կողմի հետ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման հարցերն են քննարկվել Քրիստոս մեր Եկեղեցու մեջ, մեր ժողովրդի խաչակիր ճանապարհի մեջ, Սուրբ Էջմիածնի անլռելի զանգերի մեջ Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի դեմ հնարավոր ռազմագործողությունների վերսկսմանը Հնդիկ բանվորները բողոքի ակցիա են արել Իջևանում, մեկին ձերբակալել են BMW-ն Դավթաշենում կոտրել է սյունն ու ծառը, բախվել տան պատուհանին և կողաշրջված ընկել դարպասի մոտ Ստի բեռից չազատվեցիք, թեև վերջին հնարավորությունն ունեիք․ Բագրատ Սրբազանը՝ ՔԿ նախագահին և դատախազին Փաշինյանն այսօր փաստացի խոստովանեց, որ հայրս պատանդ է, ինչպես և մյուսները. Դավիթ Իշխանյանի որդի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am