«Դա կնշանակի, որ նա ընդունել է անընդունելին». Ստոլտենբերգ
Ես չեմ կարող ձեզ փաստաթղթով ապացուցել, որ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Le Temps թերթին տված հարցազրույցում։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ եթե ՆԱՏՕ-ն հրաժարվի իր կազմում ներառել Ուկրաինային և Վրաստանին, ապա դա բացառապես վտանգավոր կլիներ։ Ստոլտենբերգի խոսքով՝ եթե ՆԱՏՕ-ն համաձայնի իր դռները փակել Ուկրաինայի կամ Վրաստանի առաջ, որպեսզի մեղմացնի հարաբերությունը Ռուսաստանի հետ, ապա դա կնշանակի, որ նա ընդունել է անընդունելին՝ երբ մեծ պետությունները որոշումներ են կայացնում փոքրերի փոխարեն։
