Սկանդալ սոցապ նախարարության շուրջ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացվող ուսումնասիրությունների ընթացքում ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությունից տեղեկատվություն է ստացվել, որ 2013-2017թթ. ընթացքում մահացած բազմաթիվ անձանց համար սոցիալական ապահովության պետական ծառայության կողմից տրամադրվող՝ թաղման համար որպես նպաստ 200.00 0 դրամը ստացել են միևնույն անձինք: Այս մասին  տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից` հավելելով. «Մեկ դեպքում նույն անձը ստացել է 303 մահացածներին հատկացված՝ 60.600.000, մեկ այլ դեպքում 264 անձանց՝ 52.800.000, մյուս դեպքերում 119 անձանց՝ 23.800.000 և 72 անձանց 14.400.000 դրամ գումարները և այլն: Ուսումնասիրությունների շրջանակներում հանձնարարականներ են ուղարկվել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչություն և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նպաստներ ստացած հիշյալ անձիք տարբեր ժամանակահատվածներում հանդիսացել են միևնույն ՍՊ ընկերության աշխատակիցներ կամ առնչություն են ունեցել նշված ընկերության հետ և ընկերության տնօրենի կազմակերպմամբ ստացված գումարների դիմաց ընկերությունը մատուցել է հուղարկ ավորման ծառայություններ: Պարզվել է, որ նշված ՍՊ ընկերություն 2014թ.-ին ստացվել է շուրջ 29.000.000 դրամ, 2015թ.-ին շուրջ 51.400.000 դրամ, 2016թ.-ին շուրջ 51.000.000 դրամ գումար: Մինչդեռ ընկերության կողմից հարկային մարմիններին հաշվետվություններ է ներկայացվել՝ 2014թ.-ին ընդամենը 8.242.500 դրամի, 2015թ.-ին՝ 6.285.000 դրամի, իսկ 2016թ.-ին՝ 3.007.000 դրամի շրջանառություն մասին: Արդյունքում, ընկերության տարեկան եկամուտները պակաս է հաշվարկվել և հարկային մարմիններ ներկայացվել 2014թ.-ին 20.777.500 դրամ, 2015թ.-ին 45.115.000 դրամ, 2016թ.-ին 49.625.000 դրամ, որի շրջանառության հարկի գումարները և պետությանը պատճա ռված վնասը՝ առանց տուժանքների կազմում է ընդհանուր 5.775.857 դրամ:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին»:

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է փոխանցել Հայորդյաց տների սաներին «Նոր եմ վերադարձել Հայաստանից և իմ աչքերով եմ տեսել այն, ինչի մասին ԵԽԽՎ զեկույցի հեղինակները նախընտրել են լռել». Ռոբերտ Ամստերդամ (Տեսանյութ) «Եկեղեցին չի կարող զրկվել հասարակական նշանակության հարցերի շուրջ խոսելու բնական իրավունքից». Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի արձագանքը ԵԽԽՎ-ին Երևի պուլտով ասել են՝ Արցախի նախագահներից մեկն էլ Երեւանում նստի. Քոչարյանը Փաշինյանի խոսքերի մասին Հայաստանին անհրաժեշտ է վերականգնել հարաբերությունները ՀԱՊԿ-ում. Քոչարյան Զովունի-Եղվարդ ավտոճանապահին բшխվել են «Գազել»-ը ու «Nissan Tiida»-ն․ կան վիրшվորներ Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն ԵԱՏՄ-ի առևտուրը Արևմուտքի հետ նվազել է մինչև 18% «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը 14-ամյա աղջկա հանդեպ սեռական ոտնձգությունը չի բացահայտվել Թրամփը Պեկին կատարած այցի ժամանակ Սի Ծինփինից օգնություն չի խնդրել Իրանի հարցում. Ռուբիո Արցախը հանձնել եք, հիմա ի՞նչն եք հանձնելու, որ չգնամ այդտեղ բնակվեմ. արցախցի կինը՝ Փաշինյանին Իրաքը ֆինանսավորման նպատակով դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին. Reuters Իրանի ժողովուրդը ցույց տվեց, որ դժվարությունների հաղթահարման ուղին անցնում է ազգային համերաշխության միջով. Փեզեշքիան Իրանական կողմի հետ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման հարցերն են քննարկվել Քրիստոս մեր Եկեղեցու մեջ, մեր ժողովրդի խաչակիր ճանապարհի մեջ, Սուրբ Էջմիածնի անլռելի զանգերի մեջ Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի դեմ հնարավոր ռազմագործողությունների վերսկսմանը Հնդիկ բանվորները բողոքի ակցիա են արել Իջևանում, մեկին ձերբակալել են BMW-ն Դավթաշենում կոտրել է սյունն ու ծառը, բախվել տան պատուհանին և կողաշրջված ընկել դարպասի մոտ Ստի բեռից չազատվեցիք, թեև վերջին հնարավորությունն ունեիք․ Բագրատ Սրբազանը՝ ՔԿ նախագահին և դատախազին Փաշինյանն այսօր փաստացի խոստովանեց, որ հայրս պատանդ է, ինչպես և մյուսները. Դավիթ Իշխանյանի որդի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am