Ռուսական կողմն ասել է, եթե պետք է ստորագրեք. Սերժ Սարգսյան

Բրյուսել կատարած այցի ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել Euronews-ին: – Պարո՛ն նախագահ, շնորհակալություն Բրյուսելում Euronews-ին հանդիպելու համար ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություններից հետո: Արդյոք դա քայլ առաջ է կամ հետ Ասոցացման համաձայնագրից, որը Հայաստանը չստորագրեց 2013թ-ին: -Ինչ վերաբերում է տնտեսական մասին, մենք ուղղակի պետք է այնպես անեինք, որպեսզի այս փաստաթղթով մենք հիմքեր չստեղծեինք, որպեսզի խախտեինք մեր մյուս պարտավորվածությունները: –Սակայն Ռուսաստան դեմ դուրս եկավ Ասոցացման համաձայնագրերին Հայաստանի, Ուկրաինայի հետ: Արդյո՞ք Դուք ստիպված եք թուլացնել փաստաթուղթը, որպեսզի այն Ռուսաստանի համար ընդունելի լիներ: -Մենք խոսում էինք «և՛, և՛»-ի մասին, այսինքն` և՛ Ասոցացման համաձայնագիր, և՛ Եվրասիական տնտեսական միության անդամ: Ռուսական կողմը մեզ երբեք չի ասել: Ռուսական կողմը մեզ երբեք չի ասել մի գնացեք ստորագրելու: Ռուսական կողմն ասել է, եթե պետք է ստորագրեք, եթե Եվրասիական տնտեսական միության անդամ չպետք է լինեք, ապա Դուք պարտավոր պետք է լինեք օրինակ` էներգակիրները գնել միջազգային գներով: –Արդյոք Դուք դիտարկու՞մ եք Եվրասիական տնտեսական միությունը, որպես Եմ-ին համարժեք` հաշվի առնելով այն խնդիրները, որոնք Ռուսաստանն ունի: -Գիտեք համարժեքության մասին խոսելը կարծում եմ դեռևս վաղ է: Կարծում եմ հիմա ճիշտ է խոսել այդ երկու համակարգերի համագործակցության մասին: Մենք մեր օրինակով ցույց ենք տալիս, որ այդ համագործակցությունը հնարավոր: – Դուք ի՞նչ կարող եք առաջարկել ԵՄ-ին: Իհարկե, ֆուտբոլիստները, ինչպես Մխիթարյանը, լավ արտահանում են, սակայն, այլ ի՞նչ: – Գիտեք մենք ունենք բազմաթիվ հայտնի մարդիկ` Մխիթարյան ունենք, մենք ունենք Լևոն Արոնյան, ունենք օլիմպիական չեմպիոններ, բայց կարծում եմ, որ Եվրամիությանը կարող ենք օգտակար լինել նաև ապրանքներ արտահանելով, բայց ոչ միայն: Այսօր Հայաստանում բուռն կերպով զարգանում են տեղեկատվական տեխնոլոգիաները, բայց ամենակարևորը մենք կարող ենք եվրոպացիների համար լինել վստահելի հարևան: –Հայաստանը հենվում է Ռուսաստանի վրա անվտանգության առումով: Արդյոք Դուք փնտրու՞մ եք այլընտրանքներ, օրինակ` ՆԱՏՕ-ն: -Գիտեք, ես երեկ հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ: Ես նրան հրավիրել եմ Հայաստանը, որպեսզի մենք միասին կարողանանք ի մի բերե լայն աշխատանքը, որ կատարել ենք այս 25 տարիների ընթացքում: Այնպես որ՝ այս համագործակցությունը երբեք չի խոչընդոտում ՀԱՊԿ-ում մեր համագործակցությանը Ռուսաստանի հետ: –Ապրիլյան ընտրություններում ՀՀԿ ցուցակում չկա Սերժ Սարգսյանի անունը: Արդյոք դա նշանակում է, որ դուք հեռանու՞մ եք քաղաքականությունից: -Դա նշանակում է, որ մենք հաշվի ենք առնում մեր ընդդիմության անհանգստությունը, որ խորհրդարանական ընտրություններում մենք կօգտագործենք իշխանական ռեսուրսներ: Դա նշանակում է, որ մենք հնարավորություն ենք տալիս երիտասարդներին դրսևորվելու: –Ու՞ր եք տանում ներկայիս նախագահական համակարգ ունեցող Հայաստանը: Ինչ է այն դառնալու: -Բոլոր հայերի համար ցանկալի երկիր: Իմ խորին համոզմամբ խորհրդարանական համակարգը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ կառավարման: Եվ սա հնարավորություն է տալիս քաղաքացիներին, և ընդհանրապես քաղաքացիական հասարակությանն ավելի ակտիվ մասնակցել երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը: Դա ենք ցանկանում, որպեսզի մեր քաղաքացիներն ավելի քիչ դժգոհեն, քան ուրիշները:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է փոխանցել Հայորդյաց տների սաներին «Նոր եմ վերադարձել Հայաստանից և իմ աչքերով եմ տեսել այն, ինչի մասին ԵԽԽՎ զեկույցի հեղինակները նախընտրել են լռել». Ռոբերտ Ամստերդամ (Տեսանյութ) «Եկեղեցին չի կարող զրկվել հասարակական նշանակության հարցերի շուրջ խոսելու բնական իրավունքից». Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի արձագանքը ԵԽԽՎ-ին Երևի պուլտով ասել են՝ Արցախի նախագահներից մեկն էլ Երեւանում նստի. Քոչարյանը Փաշինյանի խոսքերի մասին Հայաստանին անհրաժեշտ է վերականգնել հարաբերությունները ՀԱՊԿ-ում. Քոչարյան Զովունի-Եղվարդ ավտոճանապահին բшխվել են «Գազել»-ը ու «Nissan Tiida»-ն․ կան վիրшվորներ Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն ԵԱՏՄ-ի առևտուրը Արևմուտքի հետ նվազել է մինչև 18% «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը 14-ամյա աղջկա հանդեպ սեռական ոտնձգությունը չի բացահայտվել Թրամփը Պեկին կատարած այցի ժամանակ Սի Ծինփինից օգնություն չի խնդրել Իրանի հարցում. Ռուբիո Արցախը հանձնել եք, հիմա ի՞նչն եք հանձնելու, որ չգնամ այդտեղ բնակվեմ. արցախցի կինը՝ Փաշինյանին Իրաքը ֆինանսավորման նպատակով դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին. Reuters Իրանի ժողովուրդը ցույց տվեց, որ դժվարությունների հաղթահարման ուղին անցնում է ազգային համերաշխության միջով. Փեզեշքիան Իրանական կողմի հետ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման հարցերն են քննարկվել Քրիստոս մեր Եկեղեցու մեջ, մեր ժողովրդի խաչակիր ճանապարհի մեջ, Սուրբ Էջմիածնի անլռելի զանգերի մեջ Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի դեմ հնարավոր ռազմագործողությունների վերսկսմանը Հնդիկ բանվորները բողոքի ակցիա են արել Իջևանում, մեկին ձերբակալել են BMW-ն Դավթաշենում կոտրել է սյունն ու ծառը, բախվել տան պատուհանին և կողաշրջված ընկել դարպասի մոտ Ստի բեռից չազատվեցիք, թեև վերջին հնարավորությունն ունեիք․ Բագրատ Սրբազանը՝ ՔԿ նախագահին և դատախազին Փաշինյանն այսօր փաստացի խոստովանեց, որ հայրս պատանդ է, ինչպես և մյուսները. Դավիթ Իշխանյանի որդի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am