Ընդդիմության ջլատման բանաձե՞ւը

Դեռ տարին չմեկնարկած՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, որն առավել հայտնի է որպես Նիկոլ Փաշինյանի կուսակցություն, հանդես եկավ համամասնական ցուցակների կազման մեխանիզմների վերաբերյալ հայտարարությամբ: Հարցը, ինչպես հասկանալի դարձավ, քննարկման նյութ էր դարձել հունվարի 9-ին հրավիրած քաղխորհրդի նիստում, որտեղ կուսակցությունը կայացրել էր մի շարք որոշումներ, որոնցից առավել ուշագրավը հետեւյալն է՝ «ՔՊ անդամ չհանդիսացող անձինք չեն կարող առաջադրվել կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար: Կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար կարող են առաջադրվել մինչեւ 2016 թվականի դեկտեմբերի 31-ը կուսակցությանն անդամագրված անձինք»: Նախ իսկզբանե նման հապճեպությունը միանշանակ չընկալվեց, հատկապես որ քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցերից մեկը ինչպես տարվա մեկնարկին, հիմա նույնպես, շարունակում է մնալ Ընտրական օրենսգիրքը: Իշխանությունը նպատակ է դրել փոխել այն, ավելի ճիշտ՝ նորը կազմել, որը վճռորոշ դերակատարում է ունենալու քաղաքական առաջիկա գործընթացների, բնականաբար, ընտրությունների ելքի հարցում: ՔՊ-ն այս հարցը քննարկելու փոխարեն նկատելի շտապողականությամբ լուծում տվեց ցուցակներ կազմելու խնդրին: Ուշագրավ է հատկապես այն իրողությունը, որ կուսակցության որոշման մեջ ոչինչ չի ասվում, այլ խոսվում է կուսակցությունների հետ դաշինքներ կազմելու հավանականության մասին։ Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, որ նպատակ է դրվել հզոր կուսակցություն ձեւավորել ու որոշումն էլ զուտ կուսակցաշինության, հզորացման խթան է հանդիսանալու: Գաղտնի չէ, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական ներկապնակում այսօր եզակի գործիչներից է Հրանտ Բագրատյանի, Զարուհի Փոստանջյանի շարքերում գտնվող, որը հանրային որոշակի դրական ընկալում ունի ու ռեալ պոտենցիալ հաջորդ ընտրություններում հստակ էլեկտորատի տնօրինելու: Եւ նույնիսկ անկախ, «օդում կախված» ու իշխանության որոշակի թեւերի հետ ունեցած համագործակցության մասին Փաշինյանին հասցեագրված լուրերի մասին, ինչպես ինքը կասեր, կարողացել է հստակ վարկանիշ ձեւավորել ու արժանանալ լայն զանգվածների համակրանքին, որի ձեւավորման հարցում, ի դեպ, հստակ ազդեցություն է թողել նաեւ նախկին ընդդիմադիրների անհաշվենկատ ու անհեռանկարային գործողությունները, իշխանության թրի տակով անցնելու իրողությունը: Ենթադրվում էր, որ Փաշինյանը հանդես կգար ընդդիմության համախմբման, կոնսոլիդացման, համատեղման քայլերով, որին իր կարգավիճակը փաստացի թույլ է տալիս, մինչդեռ եղավ հակառակը, որի վկայությունը վերոնշյալ որոշումն է՝ կուսակցական չհամարվող անձինք տեղ չեն ունենա ՔՊ-ում,իսկ դաշինքների մասին դեռեւս ոչ մի խոսք: Գաղտնիք չէ, որ նորանկախ Հայաստանի ընտրական պատմության ընթացքում ընդդիմության ձախողումների գլխավոր պատճառներից մեկը համարվել է անջատ-անջատ դրսեւորումը, երբ ամբիցիաները գերիշխել են ընդհանուր նպատակին ու ջլատվել ամենահավանական թվացող դաշինքները: Նորաստեղծ կուսակցությունն անցյալից դասեր քաղելու փոխարեն, իսկազբանե գծում է ընդդիմությունը ջլատելու իր բանաձեւը՝ արդյոք իր ձեռա՞մբ, թե ուրիշների, որոնց ձեռնտու է: Անի Սահակյան

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am