Ներկայացնում ենք Ազատ դեմոկրատների համամասնական ցուցակում ընդգրկված կանանց․
Ազատ դեմոկրատների ցուցակի առաջին կին թեկնածուն ԱնահիտԲախշյանն է։ ԱԺ չորրորդ գումարման պատգամավոր, Ժառանգության նախկին անդամ, որը կուսակցությունից դուրս եկավ նրա համար, որ Ժառանգությունը միացավ Օսկանյան-Օհանյան դաշինքին։ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենն է, կրթության փորձագետ։ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար։ ԱԺ նախկին փոխնախագահ Յուրի Բախշյանի այրին է։
Ցուցակի վեցերորդ համարն է ԱնժելաԽաչատրյանը, ԱԴ փոխնախագահ։ Կուսակցության մամուլի խոսնակն էր, սակայն Անուշ Սեդրակյանի՝ կուսակցությունից դուրս գալուց հետո ինքն ընտրվեց կուսակցության փոխնախագահ։ Մասնագիտությամբ լրագրող է, աշխատել է լրատվական կայքերում։
Ցուցակի հաջորդ կին թենածուն ՍոնաՄինասյանն է, կրկին ԱԴ անդամ, կուսակցության ներկայիս մամուլի խոսնակն է։
ԼիանաՉիթչյան- անկուսակցական է, «Ծիր կաթին» նախադպրոցական ուսումնական կենտրոնի տնօրենն է։
ՀռիփսիմեԲոչոլյան-ԱԴ անդամ, ԱԺ պագամավորի օգնական է։ Երիտասարդական խորհրդարանի պատգամավոր։ Ռեյտինգային ընտրակարագով առաջադրված է թիվ 1 ընտրատարածքում։
Ցուցակի հաջորդ կին ներկայացուցիչը անկուսակցական ԻրինաՉիթչյաննէ, Realty ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենը։
ԱրմինեՀովհաննիսյան- ԱԴ անդամ, աշխատում է Հ2 հեռուստաընկերությունում` որպես հաղորդավարի ասիստենտ:
Ցուցակում հաջորդն է ԱննաՕհանյանը-ԱԴ անդամ, Քարեվարդ ՍՊԸ-ի գանձապահը։
ԼուսինեԶակալաշվիլի ԱԴ անդամ, Ինտեգրացիա եւ ժողովրդավարության հայկական կենտրոն ՀԿ-ի ծրագրերի ղեկավար։
ՎերոնիկաԴանիելյանց- ԱԴ անդամ, Վելլա ստուդիայի վաճառքի մենեջեր։
ՄարինեԲաղդասարյան-ԱԴ անդամ, չի աշխատում:
ՍեդաՍաֆարյան-անկուսակցական, մասնագիտությամբ փաստաբան է, Փաստաբանների պալատի անդամ։ Ստյոպա Սաֆարյանի քույրն է։
ԷմմաՏանանյան-անկուսակցական, ՀՊՏՀ-ի ֆինանսաբանկային ամբիոնի վարիչ։
ԱնուշԼալայան-ԱԴ անդամ, Էդեն սրճարան-փաբի մենեջեր։
ԱննաՀովհաննիսյան- ԱԴ անդամ, Բիզնես քոնսալթ ՓԲԸ-ի ավագ մասնագետ։
Սեդա Ղուկասյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը