«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, նախընտրական ցուցակը գլխավորող Խաչատուր Քոքոբելյանը Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ԼՂ հիմնախնդր մասին և ասաց.«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծել առանց քաղաքակիրթ աշխարհի՝ ուղղակի անհնարին է:Հայաստանի հիմնական խնդիրների լուծումը չի գտնվում Մոսկվայում, բայց չի ասում՝ այդ խնդիրների լուծումը գտնվում է Բրյուսելում կամ մեկ այլ մայրաքաղաքում: Այդ բոլոր խնդիրների լուծումը նախ՝ գտնվում է Երևանում և քաղաքակիրթ աշխարհում»:
«Մենք, գտնում ենք, որ այդ խնդիրը հնարավոր է միայն լուծել փաթեթայինով, փուլային լուծումը, որ առաջարկում են մեր գործընկերները, ուղղակի համարում եմ անցյալի հուշեր, որովհետև Ղրիմի ամբողջ գործընթացը ցույց տվեց, որ դու չես կարող, երաշխավորներ ունենալով և ունենալով այնպիսի թշնամի, որ ցանկացած գործողության ունակ է, գնաս ու պայմանավորվես փուլային լուծման»,- նշեց Խ. Քոքոբելյանը:
«Խոսել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի փուլային լուծման մասին, դա ոչ ավել, ոչ պակաս, նշանակում է՝ մեր հայրենակիցների ճակատագիրը թողնել այլոց քմահաճույքին: Պետք է խնդիրը լուծվի փաթեթային տարբերակով, ԼՂՀ-ին վերադարձնել՝ որպես լիիրավ բանակցային կողմ, և միջազգային հանրությունը ժամ առաջ պետք է ճանաչի Արցախի անկախությունը»,ասաց նա:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը