Լիազորությունների ժամկետը երկարաձգվել է
Ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը հատուկ ներկայացուցչության մամուլի ծառայությունից հայտնել են,որ փետրվարի 17-ին կայացած ԵՄ խորհրդի նիստում որոշում է ընդունվել այն մասին,որ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է։ Վերջինիս մանդատը ուժի մեջ կմնա մինչև 2018թ. հունիսի 30-ը։ Հաղորդվում է, որ նրա մանդատը ներառում է ԵՄ-ի՝ կառավարությունների, խորհրդարանների, արդարադատության մարմինների, տարածաշրջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ երկխոսության ընդլայնում։ Զալբերի լիազորությունների ժամկետն սպառվել էր փետրվարի 28-ին։ Նա այդ պաշտոնին նշանակվել էր 2014թ. հունիսի 8-ին։
