Արդեն համացանցում է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» (The promise) հոլիվուդյան ֆիլմի երկրորդ թրեյլերը։
Նշենք, որ ֆիլմը կինոթատրոններում կցուցադրվի այս տարվա ապրիլի 21-ից։
Ֆիլմի ռեժիսորը Թերի Ջորջն է։
«Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի սեպտեմբերի 11-ին՝ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ:
Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են Օսմանյան կայսրության վերջին օրերին: Ֆիլմը ներկայացնում է սիրային եռանկյունի Կոստանդնուպոլիս բժշկություն ուսումնասիրելու համար մեկնած հայ դեղագործ Միքայելի, Փարիզում սովորած հայ նկարչուհի Աննայի և ամերիկացի ֆոտոլրագրող Քրիսի միջև:
Ֆիլմը նկարահանվել է Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ: Նկարահանումներն սկսվել են 2015 թվականի աշնանը Պորտուգալիայում և Կանարյան կղզիներում: Վերանկարահանումները տեղի են ունեցել Նյու Յորքում մայիսին և ավարտվել 2016 թվականի հունիսին:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը