Հայաստանի և Եվրոպական միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները տեղի են ունեցել երկու կողմերի բարի կամքի դրսևորման արդյունքում:
Նման հայտարարությամբ Euronewsի հետ զրույցում հանդես է եկել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Այս համաձայնագիրն այդքան էլ շատ չի տարբերվում նախորդից: Քաղաքական մասում գրեթե տարբերություն չկա: Ինչ վերաբերում է տնտեսական մասին, մենք պետք է խուսափեինք Եվրասիական տնտեսական միության նկատմամբ մեր պարտավորությունների հետ հակասություններից: Ի սկզբանե, երբ բանակցություններ էին ընթանում, հայկական կողմը խոսում էր «և՛, և՛»ի մասին: Հասկանում էինք, որ չէինք կարող ունենալ և՛ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիր, և՛ Եվրասիական տնտեսական միության հետ սերտ ինտեգրացիա, որին մենք ձգտում էինք: Ռուսական կողմը մեզ երբեք չի ասել, որ մենք նման համաձայնագիր չենք կարող ստորագրել: Նրանք մեզ ասացին, որ «կարող եք, եթե ցանկանում եք, սակայն այդ դեպքում էներգակիրները պետք է գնեք միջազգային գներով:
Դեռևս վաղ է խոսել ԵՄի և ԵԱՏՄի համարժեքության մասին: Ավելի լավ է հիմա խոսել այդ երկու համակարգերի միջև համագործակցության մասին: Մենք մեր օրինակով ցույց ենք տալիս, որ այդ համագործակցությունը հնարավոր է»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը