«Առավոտ»-ը գրում է. «Բազմաթիվ նամակներ ենք գրել կառավարություն, հանդիպում ենք խնդրում վարչապետի հետ, հաշվի չեն առնում: Հատկապես նոր վարչապետը՝ Կարեն Կարապետյանը, ընդհանրապես մեզ բանի տեղ չի դնում», - ասում են նաիրիտցիները:
Նրանք երեկ կրկին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին անում: Հետո երթով շարժվեցին դեպի Շենգավիթ վարչական շրջանի դատարան՝ հայցով դիմել են և պահանջում են մասնակի չեղյալ համարել աշխատավարձերի վճարման պայմանագիրը, որը նրանք ճարահատյալ են ստորագրել, որով, ըստ էության, հրաժարվել են ուշացած աշխատավարձերի տույժերի վճարումներից:
Նաիրիտցիները հիմա պահանջում են վճարել այդ տույժի գումարները: Երեկ առաջին դատական նիստն էր, դատավորը հետաքրքրվել է՝ ինչու այն ժամանակ չեն դիմել դատարան, երբ հասկացել էին, որ իրենց իրավունքները խախտվել են: Դե նաիրիտցիներն էլ ոնց կարողացել՝ հասկացրել են դատավորին, որ դատարան էլ են դիմել, ցույցեր էլ են արել, բայց երբ մարդիկ տարիներով աշխատավարձ չէին ստանում, երեխաներն էլ սոված էին, ու իրենց ասելով՝ « շանտաժ էին» անում՝ կամ ստորագրում եք, կամ էլ չեք ստանում աշխատավարձը, ստիպված ստորագրել են»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը