Նոր սկանդալ թուրք-գերմանական հարաբերություններում
Ինչպես հաղորդում է գերմանական Deutsche Welle պարբերականը, Թուրքիայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն`Գերմանհիայի իշխանությունների կողմից մի միջոցառման չեղարկումման պատճառով,որին պետք է մասնակցեր և ելույթ ունենար Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը: Թուրքիայի ԱԳՆ-ում Էրդմանին իրենց մտահոգությունն են հայտնել արարողությունը չեղարկելու առնչությամբ: Բոզդաղը մարտի 2-ին սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի առնչությամբ պետք է ելույթ ունենար Գերմանիայի Գագգենաու քաղաքում, սակայն վերջին պահին քաղաքապետարանն արգելել է դրա անցկացումը: Քաղաքապետը հայտնել է, որ որոշումը քաղաքական բնույթ չունի:
