Արդեն բավական երկար ժամանակ է՝ արտակարգ իրավիճակ է տիրում Երևան քաղաքի Արշակունյաց 48/3 շենքում, որի նկուղում կոյուղաջրերի հեռացման համար նախատեսված խողովակները մաշվել են, ինչի հետևանքով դրանք լցվում են շենքի նկուղը, որտեղից էլ՝ առաջին հարկի բնակարաններ: Այս ամենը լուրջ վտանգ է ներկայացնում բնակիչների առողջության համար, ինչից մտահոգված՝ նրանք վրդովված դիմում են այս ու այն կողմ, սակայն մեկը մյուսի վրա է գցում և այդպես էլ «սայլը տեղից չի շարժվում»: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում առաջին հարկի բնակիչներից Ռուզաննա Քեշիշողլյանն ասաց, որ ինչ հիշում է, իրենք դույլերով ջուր են հանում կամ տանից կամ նկուղից, որ կոյուղաջրերի՝ մինչև իսկ տուն լցվելու հետևանքով տհաճ հոտեր են գալիս, վնասվել են հատակը և կահույքը, անգամ շենքի հիմքերն են սկսել քայքայվել: Հավելեց, որ խնդրի մասին բազմաթիվ տեղեր դիմումներ են ներկայացրել, սակայն միայն գալիս են դիտահորերի կափարիչները բացում և հեռանում, որը խնդրի ժամանակավոր լուծում է, մինչև կոյուղաջրերը կսկսեն դիտահորերից դուրս գալ և լցվել բակ: Վերջում խնդրեց պատկան մարմինների շուտափույթ արձագանքը՝ իրենց առջև բավական երկար ժամանակ ծառացած խնդրին:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը