Ամեն վայրկյան սպասվում է նոր հարձակում

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՆԱՏՕ‐ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանը սենսացիոն հայտարարություն արեց, ըստ էության ազդարարելով ապրիլյան քառօրյայից հետո ղարաբաղյան նոր պատերազմի մասին:
«Ապրիլյան պատերազմն ու դրանից հետո շարունակվող կանոնավոր կրակահերթերը՝ ծանր հրետանու և զինտեխնիկայի կիրառմամբ, փաստում են, որ այլեւս այդ հակամարտությունն «ակտիվ» է»,‐ասաց Սարգսյանը: Մինչ Բրյուսել գնալը Հայաստանում Սարգսյանը զգուշացնում էր, որ ադրբեջանական կողմը ՀՀ առաջիկա ընտրությունների շրջանում կարող է նոր սադրանքների գնալ: Սադրանքներ սպասելն ու զգոն լինելը մի բան է նշանակում, հակամարտությունն «այլեւս ակտիվ» գնահատելը բոլորովին այլ բան: Շատ կարեւոր է նաեւ, թե որ հարթակից հնչեց այդ հայտարարությունը: Բրյուսելում Սարգսյանը հանդիպեց ԵՄ տարբեր կառույցների ղեկավարների հետ եւ բոլոր հանդիպումներում անդրադարձավ ղարաբաղյան հիմնախնդրին, սակայն այն մասին, որ հակամարտությունը ակտիվ է, հայտարարեց ՆԱՏՕ‐ի ամբիոնից: Նա նաեւ չափազանց պրովոկացիոն շնորհակալական խոսք ուղղեց Ստոլտենբերգին. «Շնորհակալ եմ, պարո՛ն Գլխավոր քարտուղար, մեզ աջակցելու համար, ես նկատի ունեմ Մինսկի խմբի համանախագահներին աջակցելու համար»: Մենք, այսինքն` Հայաստանը, ոչ մի կերպ ԵԱՀԿ Մինսկի խումբը չենք: Եվ մեզ աջակցելը չի նշանակում Մինսկի խմբին աջակցել, ինչպես նաեւ`հակառակը: Ճիշտ է հայկական դիվանագիտությունը երկար ժամանակ Հայաստանը ՄԽ‐ի հետ մեկ թիմ է համարում, բայց նույնիսկ այդ դեպքում նման ձեւակերպումը տարօրինակ է: Հայաստանի եւ Արցախի պաշտպանական ոլորտի պաշտոնական ներկայացուցիչների գնահատմամբ այդ հարձակումները համեմատելի էին ապրիլյան քառօրյայի նախնական գործողությունների հետ եւ, եթե ժամանակին չկանխվեին, բախումները կզարգանային նույն տրամաբանությամբ: Այսինքն, կսկսվեին լայնածավալ ռազմական գործողություններ: Դա այն է, ինչի մասին նախորդող երկու շաբաթների ընթացքում ահազանգում էին Հայաստանի պաշտոնյաները`Սերժ Սարգսյանը, Էդվարդ Նալբանդյանը, Վիգեն Սարգսյանը, Շավարշ Քոչարյանը: Շատ կարեւոր է, թե երբ տեղի ունեցավ Ադրբեջանի նոր հարձակման փորձը: Փետրվարի 21‐22‐ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով Մոսկվայում էր: Ու քանի որ մինչ այդ արդեն իրավիճակը սահմանում գնում էր սրման, ակնհայտ էր, որ Նալբանդյան‐Լավրով բանակցություններից են կախված լինելու հետագա զարգացումները: Արդեն գրել էինք, որ բանակցությունները հաջող չեն եղել: Բայց փաստորեն ձախողումն այնքան հիմնովին էր, որ Նալբանդյանի Մոսկվայից վերադառնալուց անմիջապես հետո Ադրբեջանը նոր հարձակման գնաց: Իսկ ավելի կոնկրետ դա տեղի ունեցավ Նալբանդյանի Մոսկվայից վերադառնալուց երկու օր հետո, եւ Սերժ Սարգսյանի Բրյուսել մեկնելուց երկու օր առաջ: Ակնհայտ է, որ հայկական կողմը սպասում էր այդ հարձակմանը: Երեւանում եւ Ստեփանակերտում այս օրերին մեծ ոգեւորությամբ են խոսում, որ ապրիլյան պատերազմից հետո առաջնագծի տեխնիկական վերազինումն իր արդյունքը տվեց եւ, շնորհիվ հատկապես գիշերային տեսանելիության եւ ջերմատեսիլ սարքերի, հարձակումը բնում խեղդվեց: Հրապարակվեցին համապատասխան տեսանյութեր եւ այլն: Հայկական կողմի դիվանագիտական ջանքերը` կանխելու նոր լայնածավալ ռազմական գործողությունները, առայժմ որեւէ արդյունք չեն տալիս: Եվ ամեն վայրկյան նոր հարձակման պետք է սպասել առնվազն մինչեւ մարտի 14, երբ Մոսկվայում կկայանա Սարգսյան‐Պուտին հանդիպումը: Իսկ եթե այստեղ էլ խոսակցությունը չստացվի, մեծ է հավանականությունը, որ կընկղմվենք պատերազմի մղձավանջի մեջ, ինչպես ձեւակերպել էր Սերժ Սարգսյանը ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի հետ հանդիպմանը: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է փոխանցել Հայորդյաց տների սաներին «Նոր եմ վերադարձել Հայաստանից և իմ աչքերով եմ տեսել այն, ինչի մասին ԵԽԽՎ զեկույցի հեղինակները նախընտրել են լռել». Ռոբերտ Ամստերդամ (Տեսանյութ) «Եկեղեցին չի կարող զրկվել հասարակական նշանակության հարցերի շուրջ խոսելու բնական իրավունքից». Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի արձագանքը ԵԽԽՎ-ին Երևի պուլտով ասել են՝ Արցախի նախագահներից մեկն էլ Երեւանում նստի. Քոչարյանը Փաշինյանի խոսքերի մասին Հայաստանին անհրաժեշտ է վերականգնել հարաբերությունները ՀԱՊԿ-ում. Քոչարյան Զովունի-Եղվարդ ավտոճանապահին բшխվել են «Գազել»-ը ու «Nissan Tiida»-ն․ կան վիրшվորներ Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն ԵԱՏՄ-ի առևտուրը Արևմուտքի հետ նվազել է մինչև 18% «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը 14-ամյա աղջկա հանդեպ սեռական ոտնձգությունը չի բացահայտվել Թրամփը Պեկին կատարած այցի ժամանակ Սի Ծինփինից օգնություն չի խնդրել Իրանի հարցում. Ռուբիո Արցախը հանձնել եք, հիմա ի՞նչն եք հանձնելու, որ չգնամ այդտեղ բնակվեմ. արցախցի կինը՝ Փաշինյանին Իրաքը ֆինանսավորման նպատակով դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին. Reuters Իրանի ժողովուրդը ցույց տվեց, որ դժվարությունների հաղթահարման ուղին անցնում է ազգային համերաշխության միջով. Փեզեշքիան Իրանական կողմի հետ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման հարցերն են քննարկվել Քրիստոս մեր Եկեղեցու մեջ, մեր ժողովրդի խաչակիր ճանապարհի մեջ, Սուրբ Էջմիածնի անլռելի զանգերի մեջ Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի դեմ հնարավոր ռազմագործողությունների վերսկսմանը Հնդիկ բանվորները բողոքի ակցիա են արել Իջևանում, մեկին ձերբակալել են BMW-ն Դավթաշենում կոտրել է սյունն ու ծառը, բախվել տան պատուհանին և կողաշրջված ընկել դարպասի մոտ Ստի բեռից չազատվեցիք, թեև վերջին հնարավորությունն ունեիք․ Բագրատ Սրբազանը՝ ՔԿ նախագահին և դատախազին Փաշինյանն այսօր փաստացի խոստովանեց, որ հայրս պատանդ է, ինչպես և մյուսները. Դավիթ Իշխանյանի որդի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am