Ամերիկայի ձայն
Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի Միջազգային և համամետական իրավունքի կենտրոնն ու Արդարության մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը հյուրընկալել էին պատմաբան, Հարվարդի համալսարանի արևելագիտության բաժնի հետդոկտորական հետազոտությունների հեղինակ՝ Ումիթ Քըրթին:
Քըրթի ելույթը նիվիրված էր Հայոց ցեղասպանության արդյունքում Օսմանյան կայսրությունից տեղահանված հայերի լքյալ, շարժական և անշարժ գույքի և սեփականության օրինական վերադարձի խնդրին:
«Տեղահանումներից հետո քեմալականները հայերին այլևս դաշնակիցներ չէին համարում ու այս մտածողությամբ էին առաջնորդվում ցեղասպանության քաղաքական և տնտեսական հարցերի շուրջ որոշումներ կայացնելիս: Նրանք գտնում էին, որ տեղահանման ծախսերը պետք է կատարվեն նույն՝ տեղահանվածների հաշվին», ասում է Քըրթը:
1918 թվականին, Օսմանյան Կայսրության փլուզումից հետո հիմնականում Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ճնշման արդյունքում Թուրքիայի իշխանական վերնախավը ստիպված էր վերանայել իր դիրքորոշումը:
Քըրթի խոսքերով,- «Հանրապետական Թուրքիայում ընդունված նոր հրամանագրով նախատեսվում էր բռնագրավված հողերի և գույքի վերադարձը իրենց օրինական տերերին՝ հայերին, նրանց վերադարձի և պահանջ ներկայացնելու դեպքում: Սակայն ոչ մի հստակ ծրագիր չկար, թե դա ինչպես պետք է իրականացվի: Թաներ Աքչամի և իմ նպատակն էր այս թեմայով մեր համահեղինակած գրքում անդրադառնալ Հայոց ցեղասպանության ոչ միայն մարդկային կորստին, այլ նաև հայերին պատկանող տնտեսական և նյութական գույքի ոչնչացմանը: Հայերը անգամ հնարավորություն չունեին օգտագործելու իրենց սեփականությունը տեղահանումների ժամանակ ժանդարմների կաշառելու համար»:
Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի նախկին նախագահ Քեն Խաչիկյանի խոսքերով՝ Օսմանյան կայսրության իրավահաջորդները իրենց կողմից ընդունած բարդ օրենքների և հրամանագրերի միջոցով արեցին ամեն ինչ, որ անհնարին լինի հայերին վերադարձնել այն սեփականությունը, որը բռնազավթել էին ապօրինաբար և անբարո ճանապարհով:
«Այդ ամենի արդյունքում եկեղեցական, համայնքային ինստիտուտների և բարեգործական հիմնադրամների միջոցով գույքի և սեփականության վերականգնում, կամ փոխհատուցում, առհասարակ, տեղի չունեցավ: Կարծում եմ, որ մեր համատեղ ջանքերը համապատասխան իրավական կազմակերպությունների և Եվրոպայի մարդու իրավունքների միջազգային դատարանի միջոցով պետք է ուղղված լինեն Թուրքիայի իշխանություններին իրավական և քաղաքական պատասխանատվության ենթարկելուն: Սա բարդ, բայց անհրաժեշտ և ոչ ժամանակավրեպ գործընթաց է», – գտնում է Քեն Խաչիկյանը:
Ջորջ Վաշինգտոնի համալսարանի իրավագիտության դասախոս, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի փոխդեկան Սյուզան Քարամանյանը Ումիթ Քըրթի աշխատությունը նշանակալի համարեց, ընդգծելով, որ նա կարողացել է հայերից բռնագրաված գույքի և սեփականության խնդիրը ներկայացնել համապատասխան պատմական համատեքստում:
«Ամենակարևորը այն է, որ Ումիթ Քըրթը տիրապետելով թուրքերեն լեզվին՝ կարողացել է ծանոթանալ առկա փաստաթղթերի բնօրինակներին և մեզ ներկայացնել խնդրի ամբողջական պատկերն ու մանրամասները, մի բան, որը առայսօր արված չէր», – գտնում է Սյուզան Քարամանյանը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը