Ահաբեկիչները Պալմիրայում ականապատում են տներն ու ճանապարհները
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը դուրս է հանում իր ուժերը Պալմիրայից՝ ականապատելով տներն ու փողոցները: Ահաբեկիչները լքել են քաղաքի մեծ մասը, փոխանցում է ТАСС-ը: Մեկ տարի առաջ Պալմիրայի ազատագրումը տևել է 2 շաբաթ. Սիրիական ռազմաօդային ուժերը 2016 թվականի մարտի 25-ին գրոհով գրավել էին հինավուրց ամրոցը:
