«Փաստ» օրաթերթը գրում է. Արմավիրի մարզում նախընտրական կրքերը Հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակում գրանցված թեկնածուների միջև խիստ թեժանում են:
Ինչպես հայտնի է, այստեղից պատգամավոր են ուզում դառնալ ՀՀԿ–ական գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը, Առաքել Մովսիսյանը (Շմայս) ու ԱԺ պատգամավոր Նավոն` Նահապետ Գևորգյանը: Բանն այն է, որ ինչպես մյուս տեղերում, այստեղ էլ ՀՀԿ վերնախավը «գծել է» իր թեկնածուների «Ճանապարհային քարտեզը», այսինքն` թե ով որ տարածքում է ծավալելու ձայներ հավաքելու գործընթացը: Բայց այստեղ արդեն մեկը մյուսի «բոստանն» է մտնում:
Ըստ «Փաստի» տեղեկությունների` Սեյրան Սարոյանն ու Շմայսը «մտել են» Հոկտեմբերյանի` նույնն է, թե Նահապետ Գևորգյանի համար «նախատեսված» տարածքը: Նահապետը պիտի որ թույլ չտա: Ու առաջին հերթին, մեր տեղեկություններով, արդեն գանգատվել է ՀՀԿ վերնախավին: Դե, խաղի կանոններ կան, մի՛ խախտեք, էլի…
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը