«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Քաղաքական դաշտից դուրս չեմ գալիս, բայց ԱԺ-ից գնում եմ իմ ցանկությամբ։ Չուզեցա էլի պատգամավոր լինեի»,- երեկ մեր լրագրողին ասել է Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի եղբայրը՝ Աջափնյակի նախկին թաղապետ Ռուբեն Հովսեփյանը:
«Մարդու աշխատանքն իր սրտով պիտի լինի, ես չուզեցի նորից պատգամավոր դառնամ»,- ասել է նա, ով 5 տարի շարունակ ապարանցի գործընկերոջ՝ Վրեժ Մարկոսյանի հետ եկել-գրանցվել ու լքել է ԱԺ տարածքը։ Ժամանա՞կ եք գլորել։ «Չէ, խի՞ եմ գլորել»։ Ի՞նչ եք արել։ «Հանձնաժողովներում ակտիվ աշխատել եմ»։ Ի՞նչ եք տանում ԱԺ-ից։ «Ոչ մի բան, ի՞նչ պետք ա տանեմ… հուշեր, լավ ընկերներ»։ Իսկ մասնակցելո՞ւ եք ընտրություններին։ «Այո, իհարկե»։ Որտե՞ղ։ «Բոլոր տեղերում՝ Աջափնյակում էլ, Մալաթիայում էլ, Ապարանում էլ»։ Ո՞ր թեկնածուի օգտին եք աշխատելու։ «ՀՀԿ-ի»։ Դուք հրաժարվեցիք, բայց Ձեր եղբայրը չի հրաժարվում քաղաքական նկրտումներից, ինչո՞ւ։ «Իմ եղբայրը քաղաքականությամբ չի զբաղվում, ես չեմ լսել»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը