«Ժամանակ» թերթին հասած տեղեկություններով՝ Մասիսում ՀՀԿ-ից ռեյտինգային ցուցակով առաջադրված Մուրադ Մուրադյանը իր մարդկանց ուղարկել է հիվանդանոց, որպեսզի համոզեն, որ նախօրեին դանակահարված ԲՀԿ‐ի մարզային կառույցի ներկայացուցիչը չբողոքի և պնդի, որ վեճը կենցաղային հողի վրա է եղել։ Նշենք, որ Մուրադ Մուրադյանի շտաբի անդամներից մեկը նախընտրական վեճի պատճռով դանակահարել էր ԲՀԿ մարզային կառույցի ներկայացուցչին։
Բանն այն է, որ Մուրադ Մուրդյանը Սերժ Սարգսյանից հստակ զգուշացում է ստացել, որ իր անվան հետ մի անգամ էլ որևէ միջադեպ կապվի, ապա շատ լուրջ խնդիրներ կունենա։ Հիմա Մուրադ Մուրադյանը ամեն գնով փորձում է ԲՀԿ-ականի ընտանիքին համոզել, որ չբացահայտեն վեճի իրական պատճառը։ Նշենք, որ օրեր առաջ Մուրադ Մուրադյանը բախվել էր նույն տարածքում առաջադրված Արայիկ Գրիգորյանի հետ։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը