Brexit-ի հետ կապված արտակարգ գագաթնաժողով կհրավիրեն
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, եվրոպական դիվանագիտական աղբյուրը փոխանցել է,որ ԵՄ-ն կարող է հրավիրել հատուկ գագաթնաժողով կապված Մեծ Բրիտանիայի՝ միությունից դուրս գալու հետ: «Անդամ-երկրները զգուշացվել են, որ նման գագաթնաժողովը կարող է հրավիրվել ապրիլի 6-7-ը, եթե ծանուցումը ստացվի մարտի կեսերին: Սակայն որոշումը կընդունվի միայն ծանուցումից հետո:Հատուկ հանդիպումը պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով, անկասկած, կհրավիրվի: «Միացյալ Թագավորությունը կծանուցի ԵՄ-ից դուրս գալու իր մտադրության մասին, 27 երկրների ԵՄ գագաթնաժողովը կհրավիրվի, որպեսզի պատրաստվեն կառավարման սկզբունքները համաձայն լիսաբոնյան պայմանագրի 50-րդ հոդվածի»,- ասել է նա:
