Հանքահոր է պայթել, կա 10 զոհ
Ինչպես հաղորդում է Ուկրաինայի ԱԻ պետական ծառայությունը, Լվովի մարզի «Ստեպնայա» հանքահորում պայթյուն է տեղի ունեցել, զոհվել է 10 մարդ, ևս 7-ը ստացել են մարմնական վնասվածքներ: 550 մ խորության վրա գտնվող թիվ 10 հանքահորում պայթել է կուտակված մեթան գազը, ինչին հետևել է փլուզումը: Պայթյունի պահին հանքահորում 172 լեռնագործ է եղել, որոնցից 34-ը վթարային հանքախորշում: Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը հետաձգել է բոլոր միջոցառումները և շտապ մեկնել Լվովի մարզ: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ողջ երկում սուգ է հայտարարել Լվովի շրջանում հանքի ողբերգության կապակցությամբ: Այդ մասին հայտնել է նախագահի մամլո քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոն Facebook-ի իր էջում: «Ուկրաինայի նախագահը երկում սուգ է հայտարարել Լվովի հանքի ողբերգության կապակցությամբ: Համապատասխան հրամանը ստորագրվել է այսօր»,- գրել է նա: Պորոշենկոն ցավակցություն է հայտնել հանքագործների հարազատներին և մտերիմներին, որոնք զոհվել են Լվովի շրջանի հանքի պայթյունի հետևանքով:
