Հսկողության տակ են առել Պալմիրայի պատմական մասը
SANA սիրիական պետական գործակալությունը հայտնում է,որ Սիրիական բանակի զինծառայողները հսկողության տակ են առել Պալմիրայի պատմական մասը, որտեղ գտնվում են անտիկ հուշարձանները: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ սիրիական բանակի ստորաբաժանումները մտել են Պալմիրայի պատմական մաս և ձեռնամուխ եղել ահաբեկիչների վերջին ապաստարանների վերացմանը: Այդ մասին գործակալությանը հայտնել Է Սիրիայի զինված ուժերի հրամանատարության աղբյուրը:
«Զորքերը դանդաղորեն շարժվում են մի քանի կետերից և շատ զգուշավոր մարտավարություն են կիրառում, որպեսզի վնաս չհասցնեն քաղաքի անտիկ հուշարձաններին և խուսափեն անտեղի կորուստներից:Քաղաքի շրջաններում գործում են դիպուկահարները: Բացի այդ, նահանջող զինյալները թողել են բազմաթիվ ականապատ տարածքներ»,-ընդգծել Է նա:
