Թուրքիան սպառնում է Սիրիայի քրդերին
Hurriyet պարբերականը հաղորդում է,որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Սիրիայի հյուսիսային էլ Բաբ քաղաքում գործողությունների ավարտից հետո դեպի Մանբիջ խորանալու պատրաստակամության մասին:Չավուշօղլուն կոչ է արել այդտեղ գտնվող Սիրիայի քրդական «Ժողովրդի պաշտպանության ուժերի» անդամներին հեռանալ այդ վայրից` հակառակ դեպքում սպառնալով նրանց վրա կրակ բացել: «Էլ Բաբից հետո առաջանալու ենք դեպի Մանբիջ: Գործողությունը դեռ չի սկսվել: Տեղյակ ենք, որ Միացյալ Նահանգների զինվորներն այդ տարածքում են: Ցանկանում ենք, որ YPG-ականները քաշվեն Մանբիջից: Արդեն ասել ենք, որ եթե չքաշվեն, խփելու ենք»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը:
