Օբաման քաղաքականություն կվերադառնա
Բարաք Օբաման պատրաստվում է քաղաքականություն վերադառնալ: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Politico-ին: ԱՄՆ-ի նախկին գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերի խոսքով՝ ինքը Օբամայի հետ քննարկել է այն, թե ինչ կերպ նախկին նախագահը կարող է օգնել ընտրական շրջանների վերաբաշխման հարցերով զբաղվող ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեին, որը Հոլդերը ղեկավարել է անցած տարի: Նախկին գլխավոր դատախազը նշել է, որ Օբաման ակտիվ մասնակցություն կունենա կոմիտեի աշխատանքներին, որի վերջնական նպատակը Ներկայացուցիչների Պալատում և Նահանգների օրենսդիր մարմիններում դեմոկրատների դիրքերի ամրապնդումն է:
