Օբաման քաղաքականություն կվերադառնա
Politico պարբերականը գրում է,որ ԱՄՆ նախկին գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը հայտնել է,որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման պատրաստ է վերադառնալ մեծ քաղաքականություն։ « Օբաման պատրաստ է գործի անցնել»,- ասել է Հոլդերը՝ նշելով, որ դա կլինի «իրական պայքար հանուն մեր ժողովրդավարության: Դեմոկրատական կուսակցությունը մտադիր է կենտրոնանալ օրենսդրական ժողովների ընտրությունների վրա նահանգների մակարդակով և վերջին հաշվով ուժեղացնել կուսակցության ազդեցությունը Կոնգրեսում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությանը հակազդելու նպատակով»։ Կարևորագույն խնդիրներից մեկը դեմոկրատները տեսնում են ԱՄՆ ընտրական օկրուգներում փոփոխության մեջ։ Անձամբ Օբաման կարող է մասնակցել Ազգային դեմոկրատական կոմիտեի համար միջոցների հավաքագրմանը:
