«Ոչ մի միջադեպի վրա աչք չենք փակելու». Էդուարդ Շարմազանով

Մասիսում դանակահարության դեպքով իրավապահները պետք է զբաղվեն, Աժ-ում լրագրողների հետ զրույցում  ասաց  ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Հարցին, թե ԲՀԿ-կան Նաիրա Զոհրաբյանը պնդում է, որ քաղաքական ենթատեքստ է եղել, Շարմազանովը հակադարձեց. «Պնդելու փոխարեն լավ կանի նա դիմի իրավապահ մարմիններին:Եթե կա հանցագործության խնդիր, օրենքի խախտում, բնականաբար, անկախ թե ում կողմնակիցներն են արել և ունի քաղաքական դրդապատճառ, թե ոչ, պետք է պատժվեն: Բոլոր նրանք, ովքեր կփորձեն նախընտրական պայքարի ընթացքում և ոչ միայն նախընտրական պայքարի, քաղաքական պայքարը վերածել բռունցքների պաքարի, խստագույնս պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Եթե կփորձեն ապատեղեկատվություն տարածեն` ևս: Մենք` որպես քաղաքական իշխանություն, փորձելու ենք ամեն ինչ անել, որպեսզի այս ընտրությունները լինեն օրինականության սահմաններում: Մնացյալը իրավաահների, լրատվամիջոցների խնդիրն է, որ վերհանեք և չկա որևէ հաղորդման փաստ, որ իրավապահ մարմինները չարձագանքեն»,- ասաց Շարմազանովը: Թե ինչո՞ւ է բոլոր միջադեպերում Հանրապետականը մասնակից կողմ լինում, Շարմազանովը պատասխանեց, որ 1998 թ-ից այս կողմ գլխավոր դերում Հանրապետականն է. «Բնականաբար, իշխանությունը պետք է լինի գլխավոր դերում:Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ միջադեպերը պատժվեն և ամեն ինչ գնա օրինականության սահմաններով: ՀՀԿ-ն դատապարտում է նման քայլերը և բոլոր անօրինական երևույթները և ՀՀԿ ոչ մի միջադեպի վրա աչք չի փակելու: Աստված մի արասցե, որ մեն ապրենք մի երկրում, որտեղ գործի ոչ թե օրենքը, այլ ականջ քաշելը: Կան իրավապահներ, իսկ ականջ քաշում է հայրիկը երեխայի»:  

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է փոխանցել Հայորդյաց տների սաներին «Նոր եմ վերադարձել Հայաստանից և իմ աչքերով եմ տեսել այն, ինչի մասին ԵԽԽՎ զեկույցի հեղինակները նախընտրել են լռել». Ռոբերտ Ամստերդամ (Տեսանյութ) «Եկեղեցին չի կարող զրկվել հասարակական նշանակության հարցերի շուրջ խոսելու բնական իրավունքից». Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի արձագանքը ԵԽԽՎ-ին Երևի պուլտով ասել են՝ Արցախի նախագահներից մեկն էլ Երեւանում նստի. Քոչարյանը Փաշինյանի խոսքերի մասին Հայաստանին անհրաժեշտ է վերականգնել հարաբերությունները ՀԱՊԿ-ում. Քոչարյան Զովունի-Եղվարդ ավտոճանապահին բшխվել են «Գազել»-ը ու «Nissan Tiida»-ն․ կան վիրшվորներ Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն ԵԱՏՄ-ի առևտուրը Արևմուտքի հետ նվազել է մինչև 18% «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը 14-ամյա աղջկա հանդեպ սեռական ոտնձգությունը չի բացահայտվել Թրամփը Պեկին կատարած այցի ժամանակ Սի Ծինփինից օգնություն չի խնդրել Իրանի հարցում. Ռուբիո Արցախը հանձնել եք, հիմա ի՞նչն եք հանձնելու, որ չգնամ այդտեղ բնակվեմ. արցախցի կինը՝ Փաշինյանին Իրաքը ֆինանսավորման նպատակով դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին. Reuters Իրանի ժողովուրդը ցույց տվեց, որ դժվարությունների հաղթահարման ուղին անցնում է ազգային համերաշխության միջով. Փեզեշքիան Իրանական կողմի հետ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման հարցերն են քննարկվել Քրիստոս մեր Եկեղեցու մեջ, մեր ժողովրդի խաչակիր ճանապարհի մեջ, Սուրբ Էջմիածնի անլռելի զանգերի մեջ Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի դեմ հնարավոր ռազմագործողությունների վերսկսմանը Հնդիկ բանվորները բողոքի ակցիա են արել Իջևանում, մեկին ձերբակալել են BMW-ն Դավթաշենում կոտրել է սյունն ու ծառը, բախվել տան պատուհանին և կողաշրջված ընկել դարպասի մոտ Ստի բեռից չազատվեցիք, թեև վերջին հնարավորությունն ունեիք․ Բագրատ Սրբազանը՝ ՔԿ նախագահին և դատախազին Փաշինյանն այսօր փաստացի խոստովանեց, որ հայրս պատանդ է, ինչպես և մյուսները. Դավիթ Իշխանյանի որդի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am