Պուտինի միջինասիական այցը և ուղերձը Բելառուսին

Փետրվարի 27-ին և 28-ին տեղի ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Միջին Ասիայի երեք երկրներ՝ Ղազախստան, Տաջիկստան և Ղրղզստան: Ռուսաստանի առաջնորդի այցը տեղի ունեցավ եվրասիական ինտեգրացիոն ծրագրերում` ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում առկա խնդիրների սրացման ֆոնին: Այցի նպատակն էր մեղմել եվրասիական գոտում առկա լարվածությունները և ստանալ կայունության նոր երաշխիքներ: Վերջին շրջանում ԵԱՏՄ անդամ երկրների միջև հարաբերությունները սրված են: Փետրվարի սկզբին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդես եկավ աղմկոտ հայտարարություններով, որում հնչեցին Մոսկվայի հասցեին բազմաթիվ մեղադրանքներ և ոչ այնքան թաքնված սպառնալիքներ: Միևնույն ժամանակ, երկկողմանի տնտեսական հարաբերություններից հիացած չեն նաև Ղրղզստանն ու Ղազախստանը և այս համատեքստում ԵԱՏՄ-ն հայտնվել է լրջագույն մարտահրավերների և միասնականության ճգնաժամի առջև: Միջին Ասիա Միջինասիական շրջագայությունը Վլադիմիր Պուտինը սկսեց Ղազախստանից, որը Ռուսաստանի հետ միասին համարվում է եվրասիական տնտեսական ինտեգրացիայի հիմնական նախաձեռնողը: Ալմա Աթայում Ղազախստանի առաջնորդ Նազարբաևի հետ հանդիպմանը, ինչպես հայտարարվեց, կողմերը հավաստիացրեցին, որ երկկողմանի հարաբերությունները օրինակելի մակարդակի վրա են և որ ամեն ինչ լավ է: Սրա հետ մեկտեղ, համաձայն պաշտոնական հաղորդագրության, կողմերը հատուկ կանգ են առել ԵԱՏՄ հիմնահարցի վրա, ինչը հուշում է, որ բանակցությունների ընթացքում շոշափվել են տնտեսական միությունում առկա կնճիռները և պայմանավորվածություններ են ձեռք բերվել դրանց հարթման համար: Ղազախստանից հետո Պուտինը մեկնել է Տաջիկստան: Այստեղ բանակցություններն ընթացել են երկկողմանի հարաբերությունների մասին, ինչպես նաև Դուշանբեից տեղի է ունեցել Տաջիկստանի նախագահի և Պուտինի համատեղ հեռախոսազրույցը Թուրքմենստանի նախագահի հետ: Հաջորդիվ, և որը ավելի կարևոր է, Պուտինի այցն էր Ղրղզստան: Այս երկիրը, ինչպես նշեցինք, իսկական տնտեսական առճակատման մեջ է «գործընկեր» Ղազախստանի հետ և ՌԴ նախագահի այցի լուսաբանումն ու Բիշքեկում հնչած հայտարարություններն ավելի բովանդակային ու բազմաշերտ էին: Բիշքեկից Բելառուս Ղրղզստանից, որը համարվում է Միջին Ասիայի հետխորհրդային երկրներից առավել ժողովրդավարը և որտեղ, սակայն, Պուտինի այցի նախօրեին ձերբակալել էին ընդդիմության առաջնորդներից մեկին, պարբերաբար հնչում են որոշակի մտահոգություններ՝ կապված և ԵԱՏՄ-ի, և այդ երկրում առկա ռուսական ռազմաբազայի հետ: Պուտինը Բիշքեկում ասաց «Եթե երբևէ Ղրղզստանն ասի, որ մենք այնքան ենք ամրացրել սեփական զինված ուժերը, որ այդիպիսի բազա այլևս պետք չէ, մենք հենց նույն օրն էլ կգնանք»։ Այդ կերպ, նա ըստ էության, փակեց թեման՝ միևնույն ժամանակ ակնարկելով, որ այդ օրը բնավ մոտ չէ: Ըստ Կրեմլի մամուլի ծառայության, երկու պետությունների ղեկավարների ներկայությամբ ստորագրվել է Արձանագրություն, որով Ղրղզստանին ԵԱՏՄ-ին միանալու գործընթացի շրջանակներում տեխնիկական աջակցություն կցուցաբերվի: Այսպիսով, ստացվում է, որ Մոսկվան ղրղզական բանակցություններում փորձում է վերացնել դժգոհությունները և իր համար ձեռնտու լոյալություն ապահովել: Առավել ուշագրավ են, սակայն, Պուտինի հայտարարությունները կապված ռուս-բելառուսական հարաբերությունների կարգավորման հետ: Բիշքեկում ՌԴ նախագահը հայտարարեց, որ վստահ է  Մոսկվայի և Մինսկի հարաբերությունների կարգավորման հարցում, ինչպես նաև իրավացի է համարում այն, որ Բելառուսը կարող է դժգոհել ինչ-ինչ պայմաններից: Միևնույն ժամանակ ՌԴ նախագահը հայտարարեց, որ Մոսկվան շարունակելու է տարատեսակ աջակցությունը Մինսկին, այդ թվում շարունակելու է առանց մաքսատուրքի նավթի մատակարարումը։ Հենց այս հարցի շուրջ վեճն էր հանդիսացել ռուս-բելառուսական հարաբերությունների ծայրաստիճան սրման պատճառ: Փաստացի Պուտինն իր միջինասիական այցի ընթացքում նպատակ ուներ ստանալԵԱՏՄ գործընկերների լոյալությունը, հավաստիացնել, որ ամեն ինչ գտնվում է երվրասիական ինտեգրացիայի «շրջանակներում», ինչպես նաև, ունենալով լուրջ հենք ի դեմս Աստանայի և Բիշքեկի՝ հաշտության ձեռք մեկնել Մինսկին՝ չկորցնելով դեմքը: Մեծ հաշվով, Պուտինի միջինասիական այցի նպատակը Մինսկին ներելն էր և ընդհանուր թիմ կանչելը: Նման զարգացումներն այս կառույցում մեկ անգամ ևս փաստում են, որ ԵԱՏՄ-ում հստակ գործում են մտրակի և բլիթի ու ավելին պահանջելու սկզբունքները: Ստեղծելով մեծ ցնցում կառույցի ներսում՝ ԵԱՏՄ անդամները կարողանում են ստանալ իրենց անհրաժեշտ արդյունքները և ներվում են: Այս ամենը պետք է օրինակ լինի նաև պաշտոնական Երևանի համար, որը դեռևս ոչ մի լուրջ մտահոգություն չի հայտնել ԵԱՏՄ կապակցությամբ, այնինչ հանդիսանում է ամենաշատը տուժած կողմերից մեկը: Վահե Ղուկասյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում»

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է փոխանցել Հայորդյաց տների սաներին «Նոր եմ վերադարձել Հայաստանից և իմ աչքերով եմ տեսել այն, ինչի մասին ԵԽԽՎ զեկույցի հեղինակները նախընտրել են լռել». Ռոբերտ Ամստերդամ (Տեսանյութ) «Եկեղեցին չի կարող զրկվել հասարակական նշանակության հարցերի շուրջ խոսելու բնական իրավունքից». Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի արձագանքը ԵԽԽՎ-ին Երևի պուլտով ասել են՝ Արցախի նախագահներից մեկն էլ Երեւանում նստի. Քոչարյանը Փաշինյանի խոսքերի մասին Հայաստանին անհրաժեշտ է վերականգնել հարաբերությունները ՀԱՊԿ-ում. Քոչարյան Զովունի-Եղվարդ ավտոճանապահին բшխվել են «Գազել»-ը ու «Nissan Tiida»-ն․ կան վիրшվորներ Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն ԵԱՏՄ-ի առևտուրը Արևմուտքի հետ նվազել է մինչև 18% «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը 14-ամյա աղջկա հանդեպ սեռական ոտնձգությունը չի բացահայտվել Թրամփը Պեկին կատարած այցի ժամանակ Սի Ծինփինից օգնություն չի խնդրել Իրանի հարցում. Ռուբիո Արցախը հանձնել եք, հիմա ի՞նչն եք հանձնելու, որ չգնամ այդտեղ բնակվեմ. արցախցի կինը՝ Փաշինյանին Իրաքը ֆինանսավորման նպատակով դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին. Reuters Իրանի ժողովուրդը ցույց տվեց, որ դժվարությունների հաղթահարման ուղին անցնում է ազգային համերաշխության միջով. Փեզեշքիան Իրանական կողմի հետ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման հարցերն են քննարկվել Քրիստոս մեր Եկեղեցու մեջ, մեր ժողովրդի խաչակիր ճանապարհի մեջ, Սուրբ Էջմիածնի անլռելի զանգերի մեջ Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի դեմ հնարավոր ռազմագործողությունների վերսկսմանը Հնդիկ բանվորները բողոքի ակցիա են արել Իջևանում, մեկին ձերբակալել են BMW-ն Դավթաշենում կոտրել է սյունն ու ծառը, բախվել տան պատուհանին և կողաշրջված ընկել դարպասի մոտ Ստի բեռից չազատվեցիք, թեև վերջին հնարավորությունն ունեիք․ Բագրատ Սրբազանը՝ ՔԿ նախագահին և դատախազին Փաշինյանն այսօր փաստացի խոստովանեց, որ հայրս պատանդ է, ինչպես և մյուսները. Դավիթ Իշխանյանի որդի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am