Թուրքիան Սիրիայում ռազմաբազաներ է հիմնում
Sputnik-ի թուրքական ծառայությունը հայտնում է,որ «Դեմոկրատական Սիրիայի խորհրդարան» կազմակերպության նախագահ, քուրդ գործիչ Ռեզան Հիդդոն պնդում է,որ Թուրքիան ռազմաբազաներ է հիմնում Սիրիայի հյուսիսային շրջաններում: Նա ընդգծել է, որ այդ ռազմաբազաները սկսել են ստեղծվել Սիրիայի հյուսիսում թուրքական ԶՈւ-ի կողմից «Եփրատի վահան» ռազմական գործողության մեկնարկից հետո, ավելին՝ այդ ռազմաբազաների ստեղծումը բնավ ուղղված չէ հակաահաբեկչական պայքարին: «Թուրքիան այժմ ռազմաբազաներ է հիմնում Էլ Բաբի շրջանի բնակավայրերից մեկի մոտ, ինչպես նաև՝ Աազազում:Քրդական ուժերը չեն կարողանում ներթափանցել Էլ Բաբ, սակայն նրանց այնտեղից տեղեկություններ են հայտնում տեղի բնակիչները», - հայտարարել է Հիդդոն:
